Արտակ Բեգլարյանը Մոսկվայում Արցախի վերականգնմանն ու զարգացմանն առնչվող հարցեր է քննարկել
Արցախի Հանրապետության պետական նախարար Արտակ Բեգլարյանը հոկտեմբերի 18-19-ին հանդիպումներ է ունեցել Մոսկվայում հայկական ու ռուսական տարբեր շրջանակների հետ, ներկայացրել Արցախում տիրող իրավիճակը, կարիքներն ու ծրագրերը: Այս մասին News.am-ը տեղեկանում է Արցախի կառավարության տարածած հաղորդագրությունից:
Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանի և մի խումբ անդամների, ինչպես նաև հայ համայնքի այլ ներկայացուցիչների հետ առանձին հանդիպումներում պետական նախարարը ներկայացրել է հետպատերազմյան վերականգնման աշխատանքներն Արցախում, Արցախի անվտանգ ու կայուն ապագային միտված ծրագրերը և հիմնական հումանիտար կարիքները: Արտակ Բեգլարյանը կարևորել է Սփյուռքի շարունակական ընդգրկվածությունը Հայրենիքի վերականգնման ու զարգացման գործում՝ շեշտադրելով, որ դա չպետք է արտահայտվի զուտ նյութական տեսքով, այլ՝ առաջնահերթորեն մարդկային կապիտալի ներդրմամբ:
Պատասխանելով Արցախի անվտանգության երաշխիքների ապահովման գործում ՌԴ խաղաղապահների երկարաժամկետ դերակատարությանն առնչվող հարցին՝ պետական նախարարը նշել է, որ առ այսօր ՌԴ ակտիվ ու կառուցողական ջանքերը և խաղաղապահների ռազմաքաղաքական երաշխիքները ապահովում են շուրջ 120,000 բնակչության կենսագործունեությունն Արցախում: Նա ընդգծել է, որ թուրք-ադրբեջանական ագրեսիայի ու նկրտումների պայմաններում խաղաղապահների երկարաժամկետ ներկայության ու մանդատի հարցում գլխավոր գործոնը Արցախի բնակչության ցանկությունն է, որն առարկելիորեն հակված է խաղաղապահների ներկայության ժամկետի երկարաձգմանը: Արտակ Բեգլարյանը շեշտադրել է, որ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտությունը պետք է կարգավորվի քաղաքական միջոցներով՝ Արցախի բնակչության ինքնորոշման իրավունքի անվերապահ ընդունման և ԱՀ անկախության միջազգային ճանաչման առաջնահերթություններով:
Պետական նախարարը հանդիպում է ունեցել նաև Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի առաջնորդ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանին, նրա հետ քննարկել Արցախի բռնազավթված տարածքներում հայոց հոգևոր-մշակութային ժառանգության պաշտպանությանը և արցախցիների հոգևոր կյանքի ակտիվացմանն ու հոգեբանական աջակցությանն առնչվող մի շարք հարցեր:
Նշված և այլ հանդիպումների ընթացքում ձեռք են բերվել կոնկրետ պայմանավորվածություններ Արցախում հումանիտար և զարգացման ծրագրերի իրականացման վերաբերյալ:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-16 04:49
В Иране число погибших в результате израильских атак достигло 224, сообщает Press TV со ссылкой на Минздрав ИРИ.
-
2025-06-16 04:45
Армия обороны Израиля (ЦАХАЛ) заявила, что завершила «масштабную» серию авиаударов по Ирану, направленных на уничтожение производственных мощностей по производству оружия.
-
2025-06-16 04:41
Корпус стражей исламской революции Ирана (КСИР) сообщил о нанесении ударов по разведывательным центрам Израиля, передает РИА Новости.
-
2025-06-16 04:38
Иран подтвердил гибель главы разведки КСИР бригадного генерала Мохаммада Каземи.