Կառավարությունը չի դադարեցնի անհետ կորածների ընտանիքների ֆինանսական աջակցությունը
Կառավարությունը չի դադարեցնի արցախյան պատերազմի հետևանքով անհետ կորածների ընտանիքների աջակցությունը։ ՀՀ պաշտպանության նախարարությունը հանդես է եկել դրամական աջակցությունների ժամկետը մինչև այս տարեվերջ երկարաձգելու առաջարկով։
Համապատասխան որոշման նախագիծն այսօր հրապարակվել է իրավական նախագծերի հրապարակման e-draft.am հարթակում։
Բանն այն է, որ Արցախյան 44-օրյա պատերազմից հետո` 2020 թվականի դեկտեմբերի 10-ին ՀՀ կառավարությունը որոշում էր կայացրել պատերազմի հետևանքով անհայտ կորած զինծառայողների ընտանիքներին 9 ամիս ժամկետով ամսական 300 000 դրամ վճարելու մասին։ Այս որոշմամբ, փաստորեն աջակցությունների տրամադրումը ս.թ. հոկտեմբերի 1-ով դադարեցվում է։ Ընդ որում, 9-ամսյա ժամկետը սահմանվել էր այն նպատակով, որ մինչ դրա լրանալը չհայտնաբերված զինծառայողների հարազատները հնարավորություն ունենան անհայտ բացակայողի կարգավիճակը հաստատել դատական կարգով։
Այդուհանդերձ, ՊՆ–ն հայտնում է, որ 19.10.2021թ. դրությամբ միայն 85 անհայտ կորած զինծառայողի փաստաթղթեր են ներկայացվել ՀՀ պաշտպանության նախարարության սոցիալական ապահովության խնդիրներ իրականացնող ստորաբաժանում: Մինչդեռ նրանց իրական թիվը շատ ավելին է. Քննչական կոմիտեի հրապարակած պաշտոնական տվյալներով` 224 զինծառայող և 22 քաղաքացիական անձ։ Այս հանգամանքը հաշվի առնելով` ՊՆ–ն առաջարկում է դրամական օգնության տրամադրման ժամկետը 9 ամսվա փոխարեն սահմանել 12 ամիս և շարունակել մինչև 2022թ–ի հունվար:
ՊՆ–ում նաև վստահ են, որ այս փոփոխությամբ անհայտ կորած զինծառայողների ընտանիքներին հնարավորություն կընձեռնվի այդ լրացուցիչ ժամկետում դատական կարգով անհայտ բացակայող ճանաչել պատերազմից չվերադարձած իրենց հարազատներին, տեղեկացնում է Sputnik Արմենիա-ն։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-19 15:51
Нижняя палата двухпалатного федерального парламента Бельгии – Палата представителей, единогласно приняла резолюцию «О ситуации в Нагорном Карабахе и необходимости мира на Южном Кавказе».
-
2025-07-19 15:25
Азербайджанская диаспора в Подмосковье, вероятно, будет расформирована – об этом в разговоре с Газетой.Ru сообщил бывший руководитель организации Эльшан Ибрагимов. По его словам, в текущих условиях желающих заниматься деятельностью диаспоры практически не осталось.
-
2025-07-19 15:19
Запад не сможет обеспечить безопасность Армении и дать ей какие-либо гарантии, заявил РИА Новости глава Союза армян России Ара Абрамян.
-
2025-07-19 14:42
Бывший министр иностранных дел Армении Вардан Осканян на своей странице в Facebook прокомментировал последние международные события, связанные с Нагорным Карабахом, а также недавние заявления премьер-министра Никола Пашиняна.