Հայաստանում մեկնարկում է ձմեռային զորակոչը
ՀՀ կառավարության այսօրվա որոշմամբ` 2021 թվականի հոկտեմբերի 25-ից մինչև 2022 թվականի հունվարի 31-ը ներառյալ Հայաստանի Հանրապետությունում հայտարարվում է պարտադիր զինվորական և այլընտրանքային ծառայությունների ձմեռային զորակոչ։
Զորակոչվելու են արական սեռի այն քաղաքացիները, որոնց 18 տարին լրանում է մինչև 2021 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ, ինչպես նաև այն քաղաքացիները, որոնց նախկինում տրված տարկետումը դադարում է մինչև 2021 թվականի դեկտեմբերի 31-ը:
Որոշման համաձայն` հոկտեմբերի 25-ից ՀՀ–ում կմեկնարկի հանրապետական ու մարզային զորակոչային հանձնաժողովների կազմավորումն ու օրենքով նախատեսված նախազորակոչային նախապատրաստական այլ միջոցառումները։ Կիրականացվեն զորակոչիկների բժշկական հետազոտություններ։
Իսկ բուն զորակոչը կիրականացվի 2021 թվականի դեկտեմբերի 20-ից մինչև 2022 թվականի հունվարի 31-ը, զորացրումը` 2021 թվականի դեկտեմբերի 16-ից մինչև 2022 թվականի հունվարի 31-ը, տեղեկացնում է Sputnik Արմենիա-ն։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-27 16:07
В День Преображения Господня сегодня, 27 июля, в Первопрестольном Святом Эчмиадзине состоялась церемония открытия Католикосской усыпальницы и молитвенного зала для зажигания свечей, построенных во дворе Кафедрального Собора под председательством Католикоса Всех Армян Гарегина Второго.
-
2025-07-27 10:00
В Армении сегодня отмечают праздник Преображения Господня — Вардавар. Это один из пяти больших праздников Армянской Апостольской церкви и один из самых любимых в народе.
-
2025-07-27 09:53
Священник отец Мхитар Алоян опубликовал публикацию под названием «От семинарских лет до католикосата: свидетельство из сердца».
-
2025-07-27 09:48
В программе «Есть вопросы» Aysor.am политический деятель Давид Шахназарян прокомментировал распространяемые сообщения о том, что Армения согласилась делегировать контроль над дорогой в Сюнике американской компании. Премьер-министр Армении не опроверг эту информацию, отметив, что не возражает против такого шага.