Օտարերկրյա պետություններում Սփյուռքի գործերի հանձնակատարներ կնշանակվեն
Օտարերկրյա պետություններում առաջիկայում կնշանակվեն Սփյուռքի գործերի հանձնակատարներ։ Նոր կարգավիճակ ենթադրող այս որոշումն ընդունվեց այսօր ՀՀ կառավարության հերթական նիստում։
Ըստ որոշման` Սփյուռքի գործերի հանձնակատարները կնշանակվեն ՀՀ վարչապետի որոշմամբ, Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի առաջարկությամբ, օտարերկրյա պետություններում հասարակական հիմունքներով խորհրդականի կարգավիճակով։ Նրանք չեն վարձատրվի, չեն ունենա նորմավորված աշխատանքի և աշխատաժամանակի ռեժիմ:
Մինչ որոշման հաստատումը ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն առաջարկեց որոշման նախագծից հանել հանձնակատարների նշանակումը օտարերկրյա պետության հետ նախապես պայմանավորելու մասին նախադասությունը։
«Սա այն ընթացակարգն է, որը ենթադրում է դեսպանների ու մշտական ներկայացուցիչների նշանակումը և խնդիրներ է առաջացնելու հանձնակատարների այդ պետությունում համաձայնեցման կարգի հետ։ Դա դիվանագիտական անձ չէ, այլ համայնքի հետ աշխատող անձ»,– պարզաբանեց Միրզոյանը։
Նախարարի առաջարկն ընդունվեց։ Վարչապետն առաջարկեց որոշումը հաստատել առանց խնդրահարույց նախադասության։
«Հետո պրակտիկայում կտեսնենք` ինչ խնդիրներ են առաջանում, առաջանում են, թե չէ։ Յուրաքանչյուր դեպքում առանձին անդրադարձ կունենանք` ըստ իրադրության ու իրավիճակի»,– ասաց Փաշինյանը։
Սփյուռքի գործերի հանձնակատարների ինստիտուտի ներդրման նպատակը, ըստ հրապարակված նախագծի, Հայաստան-սփյուռք գործակցությունը զարգացնելն է, այդ բնագավառում իրականացվող աշխատանքների արդյունավետությունը բարձրացնելը, հայ համայնքների միջև կայուն հարաբերությունները և համայնքի ներուժի նպատակային ներգրավումը ապահովելը, ինչպես նաև հայ ինքնության պահպանմանը, հայրենադարձությանն ու Հայաստանում սփյուռքահայերի ինտեգրմանն ուղղված միջոցառումների կազմակերպմանն աջակցելը, տեղեկացնում է Sputnik Արմենիա-ն:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-26 14:32
Несмотря на то, что власти подавляли митинги и акции народа Арцаха угрозами и шантажом применения силы, ситуация не изменилась, заявил депутат Национального собрания Армении Тигран Абрамян.
-
2025-07-26 14:31
Представитель МИД Армении Ани Бадалян обвинила армянскую службу «Радио Свобода» в распространении дезинформации о дороге, проходящей через Сюник, и её возможной передаче под контроль США. Она отметила, что ложные тезисы были опубликованы параллельно с материалами российского телеканала «Россия сегодня».
-
2025-07-26 14:29
После ремонта газопровода, с 13:40 субботы возобновлена подача газа в Армению. Об этом сообщает "Газпром Армения".
-
2025-07-26 14:27
Новоназначенный заместитель директора по сбыту компании «Электросети Армении» (ЭСА), директор по обслуживанию электроснабжения Еревана Арман Смбатян получил должность благодаря тому, что катался на велосипеде с премьер-министром Николом Пашиняном и сблизился с ним, пишет газета «Грапарак».