Այս պահին բանակցություններ չեն ընթանում. նախարարը` ռուսական դպրոցների բացման մասին
Այս պահին բանակցություններ չեն ընթանում ո՛չ Հայաստանում ռուական դպրոցներ բացելու, ո՛չ Ռուսաստանում` հայկական։ Այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը` մեկնաբանելով ՌԴ ԱԳ նախարարի հայտարարությունն այն մասին, որ Հայաստանը հետաքրքրված է ռուսաց լեզվի դիրքերի ամրապնդմամբ ու ռուսական դպրոցներ բացելու ծրագրով։
«Միգուցե կան ցանկություններ։ Առայժմ որևէ հստակ քննարկում չկա։ Բայց մենք շահագրգռված ենք, անկեղծ ասեմ, որ շուտ քննարկենք, հասկանանք և ինչ–որ արդյունքներ գրանցենք»,– ասաց Դումանյանը։
Նախարարը շեշտեց, որ Հայաստանը կարևորում է օտար լեզուների, այդ թվում ու հատկապես «մեր ռազմավարական գործընկեր Ռուսաստանի»` ռուսաց լեզվի հանրայնացումը։
«Մենք ունենք ռուսաց լեզվի ուսուցիչների վերապատրաստման ծրագիր` Дом Москвы-ի, Россотрудничество-ի հետ համատեղ։ Մենք, իհարկե, կարևորում ենք ռուսաց լեզվի ուսուցիչների վերապատրաստումը։ Մեզ, այո, անհրաժեշտ է ռուսաց լեզու իմանալ։ Թե ինչ ձևով մենք կկատարելագործենք մեր ռուսաց լեզվի իմացությունը, դա այլ խնդիր է»,– ասաց Դումանյանը, տեղեկացնում է Sputnik Արմենիա-ն։
Հիշեցնենք` հոկտեմբերի 15 –ին ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը, ելույթ ունենալով արտասահմանում բնակվող ռուսաստանցի հայրենակիցների 7-րդ համաշխարհային կոնգրեսում, ասել էր, որ Հայաստանը հետաքրքրված է երկրում ռուսաց լեզվի դիրքերի ամրապնդմամբ։
Նա նաև հայտնել էր, որ մոտ ժամանակներս Տաջիկստանում հինգ ռուսական դպրոց կբացվի:
«Այժմ նմանատիպ ծրագիր է պատրաստվում Ուզբեկստանի համար։ Վերջին շրջանում Հայաստանի նոր ղեկավարությունը հետաքրքրություն է ցուցաբերել Հայաստանի համար ևս նույնատիպ ծրագիր իրականացնելու հարցում»,-պատմել էր Լավրովը` հավելելով, որ Մոսկվան կողմ է, որպեսզի այդ մոտեցումը մոդելային ծրագիր դառնա Ռուսաստանի բոլոր դաշնակիցների համար։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-07 17:39
Фракция «Честь имею» Национального собрания представила предложение о выражении недоверия премьер-министру и в качестве кандидата на пост премьер-министра выдвинула члена Совета РПА, руководителя общины Масис Давида Амбарцумяна.
-
2025-06-07 15:17
Турецкая полиция задержала группировку из 20 человек, обвиняемых в краже более 1,1 миллиарда турецких лир (29 миллионов долларов) со счетов иностранных туристов, отдыхавших на турецких курортах, передает госагентство Anadolu.
-
2025-06-07 15:14
Более 14 тыс человек пострадали в первый день Курбан-байрама, получив ранения во время закалывания жертвенных животных, сообщил в X министр здравоохранения страны Кемаль Мемишоглу.
-
2025-06-07 15:13
Кандидат в премьер-министры от фракции Национального собрания «Честь имею» Давид Амбарцумян пишет: