«Ովքե՞ր եք դուք». Էրդողանը սպառնացել է արտաքսել 10 երկրի դեսպաններին
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը սպառնացել է երկրից արտաքսել 10 պետությունների դեսպաններին, որոնք կոչ են արել ազատ արձակել իրավապաշտպան Օսման Քավալային: Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով թուրքական լրատվամիջոցներին։
Ավելի վաղ Կանադայի, Ֆրանսիայի, Ֆինլանդիայի, Դանիայի, Գերմանիայի, Նիդեռլանդների, Նոր Զելանդիայի, Նորվեգիայի, Շվեդիայի և ԱՄՆ–ի դեսպանատները հանդես էին եկել իրավապաշտպանին ազատ արձակելու կոչով: Դրանից հետո Թուրքիայի ԱԳՆ-ն կանչել էր այդ երկրների դեսպաններին, նրանց հիշեցրել, որ պետք է հետևել դիվանագիտական հարաբերությունների մասին Վիեննայի կոնվենցիային։
«Ինչո՞ւ են այդ 10 դեսպանները նման հայտարարություններ անում։ Ես մեր ԱԳՆ-ին ասացի, որ մենք մեր երկրում նրանց ընդունելու ճոխություն չունենք։ Թուրքիային դաս տալը ձեր գո՞րծն է։ Ովքե՞ր եք դուք: Հեռու մնացեք Քավալայից։ Դուք ձեր սեփական երկրներում մարդասպաններ, ահաբեկիչներ և ավազակներ պահո՞ւմ եք։ Նրանք միշտ պատասխանում են. «Դատարանն անկախ է»։ Այսինքն՝ ձեր դատարանն անկախ է, իսկ մերը` կախյա՞լ։ Մեր դատարանը անկախության լավագույն օրինակն է ցույց տալիս», - Աֆրիկայի երկրներից վերադառնալիս` ինքնաթիռում լրագրողների հետ զրույցում ասել է Էրդողանը։
Օսման Քավալան հայտնի թուրք իրավապաշտպան է, Anadolu Kültür AŞ մշակութային հիմնադրամի հիմնադիրը, որը մասնավորապես աջակցում է էթնիկ և կրոնական փոքրամասնությունների նախագծերին, որոնք հաճախ միջազգային ուղղվածություն ունեն (այդ թվում` թուրքերի և հայերի հաշտեցում և քրդական հարցի խաղաղ լուծում), տեղեկացնում է Sputnik Արմենիա-ն:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-30 11:31
Временно назначенный управляющий «Электросетей Армении» Романос Петросян начал пересмотр кадрового состава компании, сообщает газета «Жоховурд».
-
2025-07-30 11:29
Проверки, связанные с визой, не прекращаются также после ее выдачи, и в случае нарушения закона она может быть аннулирована. Об этом Новости Армении – NEWS.am сообщили в пресс-службе посольства США в Армении.
-
2025-07-30 11:25
На Камчатке произошло мощное землетрясение, сообщается о нескольких пострадавших.
-
2025-07-30 11:24
Сегодня, 30 июля, Ереванский уголовный суд первой инстанции общей юрисдикции огласил решение по делу Соны Мнацаканян, погибшей в результате наезда кортежа премьер-министра Никола Пашиняна.