Էլինար Վարդանյան․ Ընդունում են ԶԼՄ-ների մասին օրենք, բայց լրատվամիջոցների տեսակետը չեն լսում
«Ընդունում են ԶԼՄ-ների մասին օրենք, բայց լրատվամիջոցների տեսակետը չեն լսում, ասում են՝ մենք օրենքը կընդունենք, դուք էլ խելոք աշխատեք այն կարգավորումներով, որոնք մենք նախատեսել ենք»,- այս մասին խորհրդարանում քննարկման ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Էլինար Վարդանյանը ՝ անդրադառնալով ՔՊ-ական պատգամավորների նախաձեռնած՝ ԶԼՄ–ների մասին օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագծին:
Պատգամավորի դիտարկմամբ՝ նախագծով փորձ է արվում «անանուն աղբյուր հասկացությունը ծածկել».
«Չնույնականացվող աղբյուր հասկացության տակ ընդգրկվում է համացանցում գրանցված դոմեյնը, հոսթինգ ունեցող կայքը կամ համացանցային կայքի օգտահաշիվը, որի պարագայում անհրաժեշտ է նույնականացման տվյալներ, ընդհուպ՝ անուն ազգանուն, բնակության վայրը և այլն, եթե նույնականացման թվյալները բացակայում են կամ թերի են, ապա այս դեպքում այն չնույնականացվող աղբյուրն է համարվելու, և լրատվամիջոցը, որը հղում կանի չնույնականացվող աղբյուրին, որևէ կերպ չի ազատվելու պատասխանատվությունից»,-ասաց Էլինար Վարդանյանը:
Պատգամավորի խոսքով՝ նախագծով նախատեսվում են նաև լրատվամիջոցների հավատարմագրման կարգի հետ կապված մի շարք փոփոխություններ, տեղեկացնում է Yerevan.Today-ը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-17 21:30
Глава группы компаний "Ташир", российский бизнесмен армянского происхождения Самвел Карапетян выступил с официальным заявлением, распространенным пресс-службой компании.
-
2025-06-17 21:27
В России внимательно следят за ситуацией вокруг Карапетяна, которому в Ереване угрожают чуть ли не арестом под странными предлогами, сообщила официальный представитель МИД России Мария Захарова РИА Новости.
-
2025-06-17 21:20
Заявление Республиканской партии Армении
-
2025-06-17 20:33
Заявление члена Исполнительного органа Республиканской партии Армении Эдуарда Шармазанова.