Սեյրան Օհանյան․ Չափազանց դժվար ռազմաքաղաքական իրավիճակ է Հայաստանի շուրջը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Չնչին հաջողությունները, որ վերջին պատերազմում տեղի են ունեցել, տեղի են ունեցել մեր քաջարի հրամատարների և նրանց ենթակա զինվորների քաջագործությունների շնորհիվ: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 21-ին, «Ճշմարտություն սերունդների համար» նախաձեռնության կազմակերպած քննարկման ժամանակ նշեց ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը:
Նա նկատեց, որ միշտ էլ հայերն իրենց ողջ պատմության ընթացքում բախվել է խնդիրների, որոնք ուղղված են եղել մեր ժողովրդի դեմ. «Այսպիսի իրավիճակներից մենք միշտ դուրս ենք եկել միասնականության, մեր հերոս զավակների, քաջարի զինվորականների նվիրումի շնորհիվ:
Որքան էլ որ գրանցել ենք պարտություն, այնուամենայնիվ 283 կմ սահմանագծի երկայնքով, որը Արցախի շուրջն էր, շուրջ 265 կմ տարածքում մենք կարողացել ենք մեր շփման գիծը պահպանել, տեղում մեր զինվորականների հմուտ հնարքների շնորհիվ: Իսկ որտեղ հակառակորդի կողմից եղել է մխրճում, հատկապես Արցախի հարավային հատվածում, հրամատարաները զինվորականները իրենց անձնազոհությամբ կարողացել են պահպանել հայ ժողովրդի արժանապատվությունը»:
Սեյրան Օհանյանը նկատեց, որ այսօր չափազանց դժվար ռազմաքաղաքական իրավիճակ է ստեղծված ՀՀ շուրջ, անվտանգության միջավայրը փխրուն է, արտաքին ու ներքին սպառնալիքները շատ են. «Բայց դրանց կանխարգելման ուղղությամբ մեր հնարավորություններն այնքան էլ բարձր չեն, մանավանդ, որ մենք գտնվում ենք մի այնպիսի հոգեբանական իրավիճակում, երբ դեռևս մեկ տարի չի անցել, չեն ամոքվել այն վերքերը, որոնք ամբողջ հայ ազգն ունի»,-ընդգծեց նա, տեղեկացնում է News.am-ը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-04-22 15:51
Отказ от исков в международных судебных инстанциях не вытекает из интересов Армении. Об этом заявила председатель Центра международного и сравнительного права Сирануш Саакян на обсуждении, посвященном политике армянофобии, проводимой руководством Азербайджана.
-
2025-04-22 15:50
Национальное Собрание Армении окончательно приняло законопроект о продлении срока предоставления декларации о доходах физических лиц до 1 ноября, сообщает агентство экономической информации АРКА.
-
2025-04-22 15:47
Москва обеспокоена стремлением Еревана в ЕС; Армения рискует потерять выгоды ЕАЭС, если Запад втянет ее в свои геополитические игры, заявил журналистам замглавы МИД РФ Александр Грушко.
-
2025-04-22 15:44
Импичмент – один из способов добиться отстранения власти. Об этом сегодня, 22 апреля, в беседе с журналистами в Национальном Собрании заявил депутат от фракции «Армения» Ишхан Сагателян.