Թեհրանը և Անկարան ցանկանում են զարգացնել երկկողմ հարաբերությունները բոլոր ոլորտներում
Իրանն ու Թուրքիան ցանկանում են զարգացնել և ամրապնդել երկկողմ հարաբերությունները բոլոր ոլորտներում։ Այս մասին հայտարարել է Իրանի ներքին գործերի նախարար Ահմադ Վահիդին Թեհրանում իր թուրք գործընկեր Սուլեյման Սոյլուի հետ համատեղ ասուլիսի ժամանակ, փոխանցում է Mehr-ը:
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկու երկրների ընդհանուր շահերն ահաբեկչության, միջազգային հանցավորության, զենքի անօրինական շրջանառության դեմ պայքարի, միջսահմանային փոխանակումների ընդլայնման, սահմանային գործունեության զարգացման և երկկողմ համագործակցության ընդլայնման բնագավառում:
Նրա խոսքով՝ քննարկվել են ավելի ընդհանուր հարցեր, այդ թվում՝ ԱՄՆ-ի և «Սիոնիստական ռեժիմի» կործանարար դերը և այն խնդիրները, որոնք նրանք ստեղծել են տարածաշրջանի բնակիչների համար:
Իրանի և Թուրքիայի ներքին գործերի նախարարները մտքեր են փոխանակել նաև ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից Աֆղանստանի համար ստեղծվող խնդիրների, ինչպես նաև «տարածաշրջանում դրանց կողմից նախապատրաստվող դավադրությունների» վերաբերյալ:
Իրանի ներքին գործերի նախարարը նաև ընդգծել է երկու երկրների վճռականությունը ռազմավարական զարգացման հարցում՝ նշելով. «Մենք երկու երկրների միջև բոլոր ոլորտներում համատեղ համագործակցության լուսավոր հորիզոնների ականատեսը կլինենք»։
Կողմերն ընդգծել են ահաբեկչության դեմ պայքարում համատեղ երկկողմ համագործակցության անհրաժեշտությունը։
«Մենք ունենք համատեղ ծրագիր և համագործակցություն ահաբեկչական խմբավորումների դեմ պայքարում»,- ասել է Թուրքիան ՆԳ նախարարը: «Մենք կքննարկենք Իրանի ներքին գործերի նախարարի՝ Աֆղանստանի հարցով հատուկ աշխատանքային խմբի ստեղծման մասին առաջարկը»,- ասել է նա՝ հավելելով, որ սահմանների անվտանգությունն ամենակարևոր հարցերից է Իրանի և Թուրքիայի միջև, տեղեկացնում է News.am-ը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-25 19:46
Грузия в двенадцатый раз принимает многонациональные военные учения Agile Spirit. Официальное открытие учений состоялось в Совместном учебно-оценочном центре НАТО–Грузия в Крцаниси.
-
2025-07-25 19:45
Внешнеторговый оборот Армении в январе-июне 2025 года сократился на 45% по сравнению с аналогичным периодом предыдущего года, составив 9 млрд 668 млн долларов США.
-
2025-07-25 19:42
На территории автовокзала Аштарака состоялась акция протеста. Жители города жалуются на компанию «Мульти транспорт», говорят о плохой работе транспорта и росте цен за проезд.
-
2025-07-25 19:40
Сотрудники МВД Армении усилят дежурство в день праздника Вардавар, который будет отмечаться 27 июля. Об этом сообщили в пресс-службе полиции.