Զախարովա. ՌԴ-ը պատրաստ է մասնակցել Ադրբեջանին «վերադարձված» տարածքների վերականգնմանը
Ռուս տնտեսվարողները պատրաստ են մասնակցել Ադրբեջանին «վերադարձված» տարածքների հետկոնֆլիկտային վերակառուցմանը: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
«Որքան հասկանում եմ, խոսքը Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարությամբ Ադրբեջանին վերադարձված տարածքների մասին է:
Ռուսական տնտեսական օպերատորները պատրաստ են մասնակցել այդ տարածքների հետկոնֆլիկտային վերակառուցմանը: Այս տարվա հուլիսի 23-ին տնտեսական զարգացման փոխնախարարի գլխավորած գործարար առաքելությունը համագործակցության հեռանկարները որոշելու նպատակով գտնվում էր Բաքվում: Նոյեմբերի 17-18-ը ռուսական ընկերությունների խումբը ծրագրում է կրկին այցելել Ադրբեջան։
Այս ուղղությամբ ռուս-ադրբեջանական փոխգործակցության և համագործակցության գործնական իրականացման օրինակներից է հոկտեմբերի 4-ին Ջաբրայիլի շրջանում (Ջրական) ԿԱՄԱԶ միասնական սպասարկման կենտրոնի և Գյանջայի ավտոմոբիլային գործարանի արտադրական ավտոմոբիլային միավորման հիմնարկեքի արարողությունը։ Մենք, անշուշտ, շահագրգռված ենք Ադրբեջանում ռուսական գործարար ներկայության ընդլայնմամբ և նման համատեղ աշխատանքը որպես Մոսկվայի և Բաքվի հարաբերությունների կարևոր բաղադրիչ ենք դիտարկում: Մենք ամեն կերպ կաջակցենք դրան»,- ասել է նա, տեղեկացնում է News.am-ը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-07 17:39
Фракция «Честь имею» Национального собрания представила предложение о выражении недоверия премьер-министру и в качестве кандидата на пост премьер-министра выдвинула члена Совета РПА, руководителя общины Масис Давида Амбарцумяна.
-
2025-06-07 15:17
Турецкая полиция задержала группировку из 20 человек, обвиняемых в краже более 1,1 миллиарда турецких лир (29 миллионов долларов) со счетов иностранных туристов, отдыхавших на турецких курортах, передает госагентство Anadolu.
-
2025-06-07 15:14
Более 14 тыс человек пострадали в первый день Курбан-байрама, получив ранения во время закалывания жертвенных животных, сообщил в X министр здравоохранения страны Кемаль Мемишоглу.
-
2025-06-07 15:13
Кандидат в премьер-министры от фракции Национального собрания «Честь имею» Давид Амбарцумян пишет: