ՌԴ ԱԳՆ․ ԱՄՆ-ն խոչընդոտում է «3+3» նախաձեռնության իրականացմանը
ԱՄՆ-ն խոչընդոտում է «3+3» նախաձեռնության իրականացմանը։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
Նա հիշեցրել է, որ նախաձեռնությունն առաջարկել էին Ադրբեջանն ու Թուրքիան։ «Ռուսաստանն աջակցել է այդ նախաձեռնությանը։ Մենք ելնում ենք նրանից, որ տարածաշրջանային բազմակողմ համագործակցության զարգացումը հստակ պատասխանում է տվյալ ձևաչափի բոլոր առաջարկվող մասնակիցների շահերին։ Մեր կարծիքով՝ այդ մեխանիզմի թողարկումը կնպաստի միջպետական հարաբերություններում վստահության բարձրացմանը, հակասությունների կարգավորմանն ու տարածաշրջանի տնտեսական, տրանսպորտային, մարդասիրական պոտենցիալի բացահայտմանը։ Մենք տեսնում ենք մի շարք արևմտյան պետությունների, առաջին հերթին՝ ԱՄՆ-ի, ձգտումը խոչընդոտել որոշ գործընթացների»,-ասել է Զախարովան։
«Մենք աջակցում ենք այդ ձևաչափին, սակայն նախաձեռնությունն այլ երկրներինն է։ Եվս մեկ անգամ նշեմ՝ մենք կողմենք ի շահ բոլոր մասնակիցների 3+3 ձևաչափի գործարկմանը»,-հավելել է նա, տեղեկացնում է News.am-ը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-29 19:41
Гроссмейстер Левон Аронян начал с победы шахматный турнир Esports World Cup 2025 в Эр-Рияде.
-
2025-07-29 19:39
Открытие коммуникаций через Сюник создаст большие возможности для развития Армении. Об этом заявил в ходе рабочего совещания в Капане президент Армении Ваагн Хачатурян, сообщает пресс-служба главы армянского государства.
-
2025-07-29 19:37
Состояние здоровья арестованного ранее активиста движения "Священная борьба" Агвана Аршакяна резко ухудшилось, сообщил Sputnik Армения его адвокат Вараздат Арутюнян.
-
2025-07-29 19:14
Уже длительное время очень многие жители общины Артик, деятели искусства, общественные и политические деятели бьют тревогу: в Артике предпринимаются попытки демонтировать памятник, посвященный павшим в Великой Отечественной войне.