Իրանում առաջին անգամ ապակենտրոնացված և մասշտաբային զորավարժություններ են իրականացվում
Իրանում առաջին անգամ ապակենտրոնացված և մասշտաբային զորավարժություններ են իրականացվում, տեղեկացնում է իրանական IRNA գործակալությունը։
Նշվում է, որ սա առաջին անգամն է, երբ զորավարժություններն Իրանում անցկացվում են ապակենտրոնացված կերպով՝ երկրի բանակի ռազմաօդային ուժերի բոլոր հենակետերի առկայությամբ։
Առաջին փուլում վարժանքներ են իրականացվել տարբեր բարձրությունների վրա օդային թիրախների վրա կրակոցներով, ինչպես նաև արագություններ բարձրացնելով և օդից երկիր ռմբակոծություններով։ Զորավարժությունների ժամանակ օգտագործվել են նաև իրանական արտադրության ռադարներ, հրթիռներ ու ռումբեր:
Խնդիր է դրվել բարելավել Իրանի հրամանատարների փորձն ու հմտությունները և ցուցադրել Իրանի զինված ուժերի մարտունակությունը։
Հիշեցնենք` արցախյան 44-օրյա պատերազմից հետո Իրանը և Ադրբեջանը մի քանի անգամ հանդես են եկել փոխադարձ մեղադրանքներով, ադրբեջանական կողմը անգամ ձերբակալել էր Արցախից Հայաստան մեկնող բեռնատարերի վարորդներին։
Ամենաթարմ սկանդալից էլ մի քանի օր է անցել՝ Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Շամխանին կոշտ արձագանք է տվել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությանը, թե Հայաստանն ու Իրանը համագործակցում են թմրամիջոցների ապօրինի շրջանառության մեջ։ Շամխանին Ալիևին «սատանա» է կոչել։ Ավելի վաղ Իրանի հեղափոխության պահապանների հրամանատարն էլ սպառնացել էր Ադրբեջանին «վերացնել», եթե շարունակի իր հռետորաբանությունը Իրանի դեմ, տեղեկացնում է Sputnik Արմենիա-ն։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-31 16:52
Снос властями Азербайджана памятника русскому художнику Ивану Айвазовскому в Степанакерте в Нагорном Карабахе — это пример вандализма, поощряемого и подталкиваемого на государственном уровне, заявил заместитель председателя Комитета Госдумы по делам СНГ Константин Затулин. Реакцией он поделился с «Лентой.ру».
-
2025-07-31 14:53
Таксистам Армении простят около $3,5 млн задолженностей по ранее действовавшим пошлинам. Соответствующее решение было принято на заседании правительства в четверг.
-
2025-07-31 14:52
Снос памятника живописцу-маринисту Ивану Айвазовскому в Степанакерте — акт вандализма, заявил автор монумента народный художник РФ Салават Щербаков.
-
2025-07-31 14:33
Ожидаемыми отключениями электроэнергии, воды и газа нас готовят к темной и холодной зиме. Об этом на своей странице в «Facebook» написал политолог Степан Даниелян.