Последние новости

Felsner Artists. ԵՎԱ ԳԵՎՈՐԳՅԱՆԻ ՁԱՅՆԸ ԿԼՍՎԻ ԱՇԽԱՐՀԻ ՄԵԾԱԳՈՒՅՆ ԲԵՄԵՐԻՑ ԳԱԼԻՔ ՏԱՍՆԱՄՅԱԿՆԵՐԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ

Դասական երաժշտության արվեստագետների մասին պատմող Felsner Artists կայքն անդրադարձել է Շոպենի անվան միջազգային 18-րդ մրցույթում Ռուսաստանը և Հայաստանը ներկայացնող ռուսաստանաբնակ երիտասարդ տաղանդավոր դաշնակահարուհի, մի շարք մրցույթների դափնեկիր 17-ամյա Եվա Գևորգյանին:

«Մենք աներևակայելի հպարտ ենք Եվա Գևորգյանով, ով ընդամենը տասնյոթ տարեկան էր և Շոպենի 18-րդ մրցույթի եզրափակիչ դուրս եկած ֆանտաստիկ դաշնակահարներից: Նրա կատարումները գրավեցին ամբողջ աշխարհի միլիոնավոր փորձագետների և մրցույթը հետևողների սրտերը: Նրա ձայնը կլսվի աշխարհի մեծագույն բեմերից գալիք տասնամյակների ընթացքում:

Հրաշալի է մտածել, որ արվեստը երբեմն շարունակում է ստեղծել այնպիսի արտասովոր տաղանդ, ինչպիսին Եվան է»,- նշված է կայքում՝ միաժամանակ շնորհավորելով նաև մրցույթի հաղթողներին:

Հիշեցնենք, որ Շոպենի անվան միջազգային 18-րդ մրցույթի հաղթողն է կանադացի Բրյուս Սյաոու Լյուն:

Panorama.am

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ