Ադրբեջանը ԵԱՀԿ ԽՎ ղեկավարից պահանջում է չօգտագործել «Լեռնային Ղարաբաղի հակամարտություն» եզրույթը
Միլի Մեջլիսի նախագահ Սահիբա Գաֆարովան ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի նախագահ Մարգարեթ Սեդերֆելթի հետ Աթենք կատարած այցի ժամանակ բողոք է հայտնել միջազգային կառույցների ներկայացուցիչների կողմից «Լեռնային Ղարաբաղի հակամարտություն» տերմինի օգտագործման դեմ։ Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ վկայակոչելով ՄՄ-ի մամուլի ծառայությունը:
«Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը ընդմիշտ մտել է պատմության մեջ. Ադրբեջանի և տարածաշրջանի համար նոր փուլ է սկսվել: Սա վերականգնման և շինարարության փուլն է»,- ասել է նա։
Միաժամանակ նա ընդգծել է, որ, այս տարվա հուլիսին նախագահ Իլհամ Ալիևի ստորագրած հրամանագրի համաձայն, Ադրբեջանի Հանրապետությունում տնտեսական շրջանների նոր բաժանում է սահմանվել։ Այդ հրամանագրով ստեղծվել են երկու նոր շրջան՝ Ղարաբաղի տնտեսական շրջան և Արևելյան Զանգեզուրի տնտեսական շրջանը:
Հավանաբար, ըստ Գաֆարովայի տրամաբանության, այժմ հակամարտությունը պետք է կոչվի «արևելազանգեզուրյան-ղարաբաղյան»: Իրականում նման դեմարշներով ադրբեջանական կողմը ճանապարհ է հարթում ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարման պահանջի համար, ինչի կապակցությամբ Բաքուն արդեն մի քանի տարի է, ինչ արտահայտում է իր դժգոհությունը, տեղեկացնում է News.am-ը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-14 12:55
Пограничный переход Астара искусственно созданного Азербайджана с Ираном, который варварский бакинский режим закрыл с 2020 года под предлогом пандемии коронавируса, был открыт вчера вечером. Об этом в своем Telegram-канале написал иранист Вардан Восканян.
-
2025-06-14 12:54
Суд избрал домашний арест мерой пресечения в отношении бывшего премьер-министра Армении Овика Абрамяна. Об этом сообщил его адвокат Ерем Саркисян.
-
2025-06-14 12:52
В Сюникской области Армении провели измерение ядерной и радиационной безопасности для проверки радиационного фона после бомбардировок ядерных объектов Ирана. Об этом сообщает Научно-технический центр ядерной и радиационной безопасности.
-
2025-06-14 12:51
В посольстве Армении в Израиле призвали соотечественников к бдительности.