Последние новости

Վերջին ամիսներին լրատվամիջոցների նկատմամբ կիրառված նոր սահմանափակումները մտահոգիչ են

Վերջին ամիսներին լրատվամիջոցների նկատմամբ կիրառված նոր սահմանափակումները խիստ մտահոգիչ են ու հետադիմական, լրագրողների իրավունքների խախտումների մասին եռամսյակային զեկույց հրապարակելիս այսօր հայտարարեց Խոսքի ազատության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը։

Այդ սահմանափակումները և՛ օրենսդրական նախաձեռնությունների միջոցով էին, և՛ տարբեր նորմատիվ իրավական ակտերի ընդունմամբ, և՛ պրակտիկ գործողություններով, որոնք սահմանափակում էին լրագրողական գործունեությունը», - նշեց կոմիտեի նախագահը։

Մելիքյանը առաջին հերթին մատնանշում է Ազգային ժողովում լրագրողների ազատ տեղաշարժի սահմանափակումը, երբ որոշ՝ հիմնականում դեպի իշխանական պատգամավորների աշխատասենյակներ տանող հատվածներում լրագրողների շարժն արգելվեց։

«Դա իսկապես աննախադեպ որոշում էր այդ ներկայացուցչական մարմնի ամբողջ պատմության համար, և մենք արձանագրում ենք, որ այդ որոշմամբ, փաստորեն, լուրջ սահմանափակվում է լրագրողների հնարավորությունը պատգամավորներից մեկնաբանություններ, հարցազրույցներ վերցնելու առումով», - ասաց նա, տեղեկացնում է Azatutyun.am։

Աշոտ Մելիքյանը նաև հիշատակեց երկու ամիս առաջ իշխանական ու ընդդիմադիր պատգամավորների միջև ծեծկռտուքի ընթացքում ԱԺ նախագահի հրահանգով նիստի հեռարձակումը դադարեցումը, երբ անվտանգության աշխատակիցներն ուժի գործադրմամբ լրագրողներին պարտադրեցին դուրս գալ իրենց համար նախատեսված օթյակից։ Հենց այդ տարածքից են լրագրողները հետևում Ազգային ժողովի նիստին և հենց այդտեղից է տեսանելի ողջ դահլիճը։

«Աննախադեպ և դատապարտելի երևույթ է, որովհետև հենց լրագրողները պետք է ցույց տան հասարակությանը, թե ինչ Ազգային ժողով է ընտրվել ու ամեն մի պատգամավոր ինչպիսի վարքագիծ է դրսևորում, ցույց տալիս», - ասաց Խոսքի ազատության կոմիտեի նախագահը։

Այդ շրջանում խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն լրագրողների հանդեպ բռնության երեք դեպք է արձանագրել։

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ