ՌԴ գիտությունների ակադեմիայի նախագահ Ալեքսանդր Սերգեևն ընտրվել է ՀՀ ԳԱԱ պատվավոր անդամ
ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի ընդհանուր ժողովը Ռուսաստանի Դաշնության գիտությունների ակադեմիայի նախագահ, ակադեմիկոս Ալեքսանդր Սերգեևին ընտրել է ՀՀ ԳԱԱ պատվավոր անդամ՝ ՀՀ ԳԱԱ նախագահության որոշման հիման վրա: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են ՀՀ ԳԱԱ տեղեկատվական-վերլուծական ծառայությունից:
Ալեքսանդր Սերգեևը ՌԳԱ նախագահ է 2017 թ-ից: Նրա գիտական հետազոտություններն ընդգրկում են լազերային ֆիզիկայի, ֆեմտովայրկյան օպտիկայի, ոչ գծային ալիքային երևույթների տեսության, պլազմայի ֆիզիկայի և բիոֆոտոնիկայի բնագավառները:
Նշվում է, որ ակադեմիկոս Սերգեևի ղեկավարած գիտական խմբի մշակած պատկերապատման մեթոդները հնարավորություն են ընձեռում ախտորոշել ուռուցքաբանական հիվանդությունները: Խմբի աշխատանքներն ուղղված են կենսաբանական հյուսվածքների օպտիկական տոմոգրաֆիայի գործիքների ստեղծմանն ու օգտագործմանը և ներառում են այնպիսի ոլորտներ, ինչպիսիք են օպտիկական համահունչ տոմոգրաֆիան, օպտիկական դիֆուզիոն տոմոգրաֆիան, դիֆուզիոն լյումինեսցենտային տոմոգրաֆիան, ուլտրամիկրոսկոպիան:
Գիտության մեջ ծանրակշիռ ներդրումների համար վաստակաշատ գիտնականն արժանացել է Ռուսաստանի Դաշնության պետական մրցանակի (1999թ.), կառավարության մրցանակի (2012թ.), պարգևատրվել է Պատվո շքանշանով (2006թ.):
Ալեքսանդր Սերգեևը ՀՀ և ՌԴ գիտությունների ակադեմիաների համատեղ գիտահետազոտական գործունեության ջատագովներից է: Համաձայն գիտատեխնիկական համագործակցության ճանապարհային քարտեզի նախագծի՝ երկու երկրների ակադեմիաների կողմից իրականացվելու են լայնամասշտաբ ծրագրեր՝ լեռնային լճերի էկոլոգիական վիճակի գնահատման հեռահար մեթոդի մշակում, երկրաֆիզիկական և սեյսմագեոդինամիկ գործընթացների ուսումնասիրություն, սինթեզված նոր նյութերի վրա հիմնված ակուստաէլեկտրոնային սարքերի մշակում և ստեղծում, COVID-19 ախտորոշիչ փաթեթների մշակում, երիտասարդ գիտնականների առաջխաղացման հարցերի քննարկում և այլն:
Սեպտեմբերի 30-ին ՀՀ ԳԱԱ նախագահ ակադեմիկոս Աշոտ Սաղյանը Մոսկվայում հանդիպել էր ՌԳԱ նախագահ Ալեքսանդր Սերգեևի հետ, քննարկվել էին երկու պետությունների ակադեմիաների համագործակցության գերակա ուղղությունները:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-09 12:41
Председатель Комитета государственных доходов Армении Эдуард Акопян на совместных заседаниях постоянных парламентских комиссий во время обсуждения отчета «Об исполнении Государственного бюджета Республики Армения в 2024 году» объяснил, почему Зангезурский медно-молибденовый комбинат не попал в список 1000 крупнейших налогоплательщиков республики в первом квартале 2025 года.
-
2025-06-09 12:40
Президента Арцаха Самвела Шахраманяна снова вызвали в Следственный комитет(СК). В данный момент Шахраманян находится в здании СК, где проходит его допрос.
-
2025-06-09 12:38
Таможенные органы в Армении в 2024 году собрали примерно на 15% меньше налогов и пошлин. Об этом заявил в парламенте председатель Комитета госдоходов Армении Эдуард Акопян на обсуждении отчета о выполнении госбюджета за прошлый год.
-
2025-06-09 12:36
Член партии «Айреник» («Отечество») и адвокат Арсен Бабаян выступил с критикой действий властей в отношении Армянской Апостольской Церкви и её духовного лидера.