Արտակ ԶԱՔԱՐՅԱՆ․ ԿԱՊԻՏՈՒԼՅԱՆՏՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՐԵՔ-ՉՈՐՍ ՏԱՐԻՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ԱՐՑԱԽԻ ՀԱՄԱՐ ԱՆԴԱՌՆԱԼԻ ԾԱՆՐ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐ ԵՆ ԹՈՂԵԼ, ԵՎ ԴԵՌ ԿԹՈՂՆԵՆ
Իրավիճակը, որում այսօր գտնվում է Հայաստանը՝ հատկապես 44-օրյա պատերազմից հետո, և մասնավորապես, կապիտուլյացված ռեժիմի դիլետանտական ու անպատասխանատու կառավարման պայմաններում, ստիպում է մտածել նախ և առաջ կենսական անհրաժեշտության հարցերի շուրջ:
Կան համընդհանուր խնդիրներ, որոնք ոչ մի հատվածային չափումների չեն ենթարկվում: Դրանցից են՝ Հայաստանի և Արցախի անվտանգության սպառնալիքները: Հատկապես ֆիզիկական անվտանգության սպառնալիքները որևէ կերպ չպետք է քաղաքականացվեն կամ գաղափարականացվեն: Հայաստանի քաղաքական շրջանակները, առողջ բանավեճերի և կառուցողական երկխոսության միջոցով (առանց կապիտուլյանտների) պետք է կարողանան մշակել ներկա սպառնալիքների գնահատման վստահելի, առարկայական և ոչ գաղափարախոսական մեխանիզմներ։ Ապագա ցանկացած կառավարություն պետք է հստակ պատկերացնի բոլոր հնարավոր սպառնալիքները և կարողանա տարբերակել իրական ու թվացյալ վտանգները: Որովհետև արագ կողմնորոշվելն ու պետության ռեսուրսները ճշգրիտ տեղաբաշխելը ևս օրհասական խնդիրներ են դարձել, իսկ ժամանակն աշխատում է ի վնաս Հայաստանի Հանրապետության:
Հարկ է ի նկատի առնել նաև, որ ցանկացած սպառնալիքի թերագնահատումը կարող է հանգեցնել նոր աղետների: Մյուս կողմից, որևէ պատճառով սպառնալիքների գերագնահատումը կարող է քաղաքական պլանավորման տեսանկյունից, ուղակի անհնար կամ անիրատեսական դարձնել այդ սպառնալիքները նվազեցնելուն ուղղված քաղաքական և վարչա-կառավարչական մտահաղացումների իրագործումը։
Վերջին մեկ տարվա ընթացքում, Հայաստանում շատ է խոսվում անվտանգության մասին, և դա ունի արդարացի բազմաթիվ հիմնավորումներ: Անվտանգությունը պետք է հասկանալ հնարավորինս ամենալայն իմաստով։ Ցանկացած գործընթաց, որը կարող է ազդել Հայաստանի տարածքային ամբողջականության, մեր քաղաքացու ֆիզիկական պաշտպանվածության, ինչպես նաև ողջ ժողովրդի բարեկեցությունն ապահովող կենսական շահերը պաշտպանելու կարողության վրա, պետք է համարվի ազգային անվտանգության օրակարգի անբաժանելի մաս։
Որքան էլ, որ կապիտուլյանտները, շարունակեն տարբեր շոուներով, հասարակությանը և քաղաքական ուժերին շեղել իրական պրոբլեմներից, այնուամենայնիվ Հայաստանի քաղաքական միտքը պետք է կենտրոնանա անվտանգային մի շարք օրակարգային հարցերի վրա: Մասնավորապես՝ ֆիզիկական անվտանգության, ժողովրդագրական անվտանգության, կիբեր և ենթակառուցվածքային անվտանգության, դիվանագիտական անվտանգության, ջրային ռեսուրսների և պարենային անվտանգության, ճանապարհա-տրանսպորտային հաղորդակցության անվտանգության, էներգետիկ անվտանգության, շրջակա միջավայրի անվտանգության, ֆինանսա-տնտեսական անվտանգության, ինչպես նաև քաղաքական անվտանգության խնդիրներն ամբողջությամբ դարձել են խորը վերլուծության, կարճաժամկետ և երկարաժամկետ պլանավորման ու ապահովման հիմնահարցեր:
Այո՛, կապիտուլյանտների կառավարման երեք-չորս տարիները Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության համար անդառնալի ծանր հետևանքներ են թողել, և դեռ կթողնեն: Նրանք դեռ կենթարկվեն իրավական, քաղաքական և բարոյական պատասխանատվության: Սակայն դա չի նշանակում, որ ավարտվեց հայկական ինքնիշխան պետությունն ու պետականությունը, և պետք է ապավինել միայն բախտի քմահաճույքին, կամ այլ տերությունների բարեհաճությանը:
Արտակ Զաքարյան, ֆեյսբուքյան էջ
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-05 18:29
Однажды будет обнародовано, «дипломаты» каких стран готовили 1 марта, затем эвакуировали с места событий «стрелков» и визжащего из-за убийств на улице Никола, написал на своей странице в ФБ бывший депутат НС, кандидат исторических наук Мигран АКОПЯН. Он уверен, что выяснится также, почему то, что не сработало в 2008 году, получилось в 2018 году… Публикацию полностью приводим ниже.
-
2025-06-05 16:10
Со 2 июня по 2 сентября Ардшинбанк проводит акцию «Cashback всем держателям Mastercard» отмечая лето еще одним приятным и полезным сотрудничеством.
-
2025-06-04 10:38
«Архиепископ Вазген Мирзаханян 27 апреля в Эстонии помолился с премьером Армении у алтаря, благословил его программы и похвалил за устремления в ЕС и мирную повестку, – пишет на своей странице в Фейсбук иподиакон Армянской Апостольской Церкви Вартан Погосян.
-
2025-06-03 11:16
В селе Фиолетово Республики Армения прошла торжественная церемония закладки фундамента детского сада для общины молокан. Строительство детского сада проходит в рамках проекта "Россия с вами", который рассказывает иностранным гражданам о деятельности РФ в сфере содействия международному развитию.