Իշխան Սաղաթելյան․ Առաջիկայում մեծ հանրահավաք ենք անցկացնելու (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Մենք գտնում ենք, որ այն, ինչ կատարվում է և դա ներկայացնում են իբրև կոմունիկացիաների ապաշրջափակում, տարածաշրջանում խաղաղության նոր դարաշրջանի բացում, այս ամենը կեղծ է, իրականությունից կտրված գործընթացներ են, այդ ամենը տեղի է ունենալու Հայաստանի կենսական շահերի հաշվին, դա կապիտուլյացիայի պայմանագիր է լինելու, նոր զիջումներ են իրականացվելու: Այս մասին «Հայաստանին և Արցախին սպառնացող վտանգներն ու դրանց հաղթահարման ուղիները» կլոր սեղան-քննարկման ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը։
«Այսօր կարող եք դուք համարել մի նոր գործընթացի սկիզբ․ մեր քննարկումում հրավիրված են գիտնականներ, վերլուծաբաններ, փորձագետներ, և թեման Հայաստանի ու Արցախի սահմաններին տիրող իրավիճակն է և դրա լուծման ուղղությունները։ Ո՞րն է մեր պայքարի բուն առարկան․ փրկել Հայաստանը և Արցախը։ Այո, գտնում ենք, որ Հայաստանում պետք է ձևավորվի ազգային դիմադրություն՝ կանխելու համար Հայաստանի թուրքացումը, կանխելու համար այս իշխանությունների կողմից երկիրը նոր կապիտուլյացիայի տանելու գործընթացը։ Մեր և այսօրվա իշխանությունների պատկերացումները երկրի ապագայի մասին տարբեր է, և նաև դա է մեր հակազդեցության բուն պատճառը, որ իրենց պատկերացրած Հայաստանը այլ ճանապարհ ունի, մեր պատկերացրածը՝ այլ։ Մենք գտնում ենք, որ այն, ինչ կատարվում է և դա ներկայացնում են իբրև կոմունիկացիաների ապաշրջափակում, տարածաշրջանում խաղաղության նոր դարաշրջանի բացում, այս ամենը կեղծ է, իրականությունից կտրված գործընթացներ են, այդ ամենը տեղի է ունենալու Հայաստանի կենսական շահերի հաշվին, դա կապիտուլյացիայի պայմանագիր է լինելու, նոր զիջումներ են իրականացվելու: Զանգեզուրի միջանցքի ստեղծումը կործանարար հետևանքներ է ունենալու, ես որևէ հիմք չունեմ հավատալու այս իշխանության ասածներին, ինչ ասում են, հակառակն են անում, իհարկե, հնարավոր է՝ անունը միջանցք չդնեն, բայց ունենա նման կարգավիճակ»,- նշեց Սաղաթելյանը:
Հարցին՝ արդյո՞ք «Հայաստան» խմբակցության գործողությունները միայն քննարկումներով են սահմանափակվելու, թե փողոցային պայքար է սպասվում, Սաղաթելյանը նկատեց՝ իրենք իրենք գործունեությամբ ցույց են տվել, որ սենյակային ընդդիմություն չենք և քննարկումներով չենք բավարարվելու:
«Այս ամբողջը պետք է հասունացնել, և այս օրակարգով առաջիկայում մեծ հանրահավաք ենք անցկացնելու՝ օրը եկող շաբաթվա ընթացքում կհայտնենք»,- նշեց Սաղաթելյանը, տեղեկացնում է News.am-ը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-08-05 14:02
Возможное подписание мирного договора между Арменией и Азербайджаном под эгидой США может создать серьезные риски для внешней политики и системы безопасности Армении. Об этом заявил зампредседателя Республиканской партии Армении Армен Ашотян на пресс-конференции во вторник, отвечая на вопрос Sputnik Армения.
-
2025-08-02 00:38
Представляем экспертное мнение по вопросам управления репутацией и связей с общественностью в Армении от Шушан Арутюнян, соучредителя коммуникационной компании AxelMondrian.
-
2025-08-01 19:14
Зампредседателю Республиканской партии Армену Ашотяну изменена мера пресечения - с домашнего ареста на административный надзор. Об этом Sputnik Армения сообщил адвокат Ашотяна Тигран Атанесян.
-
2025-08-01 16:32
Первый заместитель председателя комитета Госдумы России по делам СНГ Константин Затулин предложил включить политолога Сергея Маркова в список иноагентов из-за дифирамбов, которые он произносил в адрес президента Азербайджана Ильхама Алиева, а затем попыток оправдаться за это. EADaily приводит полный текст заявления Затулина, которое он опубликовал 1 августа в телеграм-канале.