Ամերիկացի կոնգրեսականները ներկայացել են Թուրքիային F-16 ինքնաթիռները վաճառելու դեմ
Հանրապետական ու Դեմոկրատական կուսակցություններից ամերիկացի կոնգրեսականները ներկայացել են Թուրքիային F-16 ինքնաթիռները վաճառելու դեմ:
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենին ուղղված նամակում նրանք հիշատակել են հաղորդագրությունները, որոնք վկայում են Թուրքիայի կառավարության՝ Lockheed Martin-ի արտադրության 40 F-16 կործանիչ և առկա մարտական ինքնաթիռներն արդիականացնելու համար շուրջ 40 հավաքածու ձեռք բերելու մտադրության մասին:
Պետդեպարտամենը չի հաստատել վաճառքը, սակայն լայնորեն տարածվել էին Թուրքիայի կողմից F16-ի հայցադիմումի մասին հաղորդագրությունները, հայտարարել են կոնգրեսականները: Էրդողանի հայտարարությունները մեզ համար բավականաչափ հիմք են, որպեսզի հայտարարենք այդ պոտենցիալ վաճառքի հետ մեր անհամաձայնության մասին, հավելել են նրանք, տեղեկացնում է News.am-ը:
«Մեր դիրքորոշումն ունի մի քանի պատճառ.
CAATSA պատժամիջոցները սահմանելուց շուրջ մեկ տարի անց Էրդողանի կառավարությունը հստակ հասկացրել էր, որ մտադիր է ենթարկվել ԱՄՆ օրենքներին կամ ընդունել պայմանները, որոնք հագեցրել են Թուրքիային F-35-ի ծրագրից բացառմանը և Կոնգրեսի կողմից Թուրքիայի ամերիկյան զենքը ձեռք բերելու կասեցմանը: Անցած ամիս նախագահ Էրդողանը հայտարարել է հավելյալ Ս-400 ձեռք բերելու իր մտադրության մասին:
Լսումների ժամանակ Թուրքիայում դեսպանի պաշտոնի համար նախագահի առաջադրած թեկնածու, նախկին սենատոր Ջեֆ Ֆլեյքը հայտարարել է, որ Թուրքիան պետք է բախվի CAATSA-ի լրացուցիչ պատժամիջոցների հետ, եթե ձեռք բերի ռուսական սպառազինության հավելյալ համակարգեր, և մենք համաձայն ենք այդ պնդման հետ:
Պատճառներից մեկը, որի շրջանակում Կոնգրեսը պնդել է Թուրքիային բացառել F-35 ծրագրից, կայանում է նշանակալի ռիսկերի մեջ, որոնք կապված են Ս-400-ն ու F-35-ը համատեղ տեղակայելու հետ: Փորձագետները նշում են, որ Թուրքիային արդիականացման համար Block 70-ը տրամադրելը փոխկապված է նմանատիպ ռիսկերի հետ, եթե Անկարան շարունակի տնօրինել ռուսական Ս-400-ը: Քանի որ արդիականացված F-16-ը դեռևս շատ կարևոր դեր ունի մեզ և մեր դաշնակիցների համար, դա ռիսկ է, որը մենք անընդունելի ենք համարում:
Մենք կքննարկենք լրացուցիչ օրենսդրությունը, որը սահմանափակում է այդ պոտենցիալ գնումը, եթե վարչակազմը պնդի Կոնգրեսի մտադրություններն անտեսելու ուղղությամբ»:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-29 16:27
За последние сутки в больницы сектора Газа поступили 113 погибших и 637 раненых. Об этом сообщает местное министерство здравоохранения.
-
2025-07-29 16:26
Рейс 3F315 авиакомпании FlyOne Armenia, следовавший по маршруту Ереван – Москва (Домодедово), совершил вынужденную посадку в аэропорту г. Махачкала (РФ) из-за резкого ухудшения состояния здоровья одного из пассажиров.
-
2025-07-29 16:24
Падение рейтинга премьер-министра Армении Никола Пашиняна важно, однако куда более значимым является рост поддержки оппозиционного движения. Об этом заявил в зале суда в беседе с журналистами заместитель председателя Республиканской партии Армении Армен Ашотян.
-
2025-07-29 16:22
В рамках своих пантюркистских планов Турция рассматривает Армению как угрозу и препятствие для реализации своих целей. Такое заявление в беседе с Новости Армении – NEWS.am сделал член Совета оппозиционного движения «Аякве», бывший председатель Военно-промышленного комитета Армении Аветик Керобян, добавив, что турки прямо заявляют о необходимости устранения этого «препятствия».