«Ժողովուրդ». ՔՊ-Ն ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆԻ ԻՐ ԹԵԿՆԱԾՈՒՆ ՈՒՆԻ
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի պաշտոնավարման ժամկետը 2022-ի փետրվարի 23-ին ավարտվում է, ու ինչպես պարզ է դառնում իշխանության ներակայացուցիչների հայտարարություններից, Փաշինյանի թիմակիցները մտադիր չեն նրան նորից վերընտրել այդ պաշտոնում:
Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույցում ասել է, որ Թաթոյանի պաշտոնավարման ավարտից հետո «Քաղաքացիական պայմանագիրը» կներկայացնի ՄԻՊ գրասենյակի ղեկավարի իր թեկնածուին:
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ իշխանությունն այդ պաշտոնի համար դիտարկում է նաև «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանի թեկնածությունը: Վարչապետ Փաշինյանի մոտ Մարուքյանի մասով որոշ շրջանակներ լոբբինգ են արել: Թե ինչ տրամադրվածություն ունի ԼՀԿ առաջնորդն այդ հարցի առնչությամբ, փորձեցինք անձամբ նրանից պարզել, Մարուքյանը, սակայն, անպատասխան թողեց մեր բոլոր զանգերը:
Նշենք, որ ՄԻՊ պաշտոնը ստանձնող անձը չպետք է կուսակցական գործունեություն ծավալի, ու եթե Մարուքյանը համաձայնի լինել իշխանության թեկնածուն ու դառնա օմբուդսմեն, ապա պետք է հրաժարվի կուսակցության նախագահի պաշտոնից ու, առհասարակ, դադարեցնի կուսակցական գործունեությունը:
Հավելենք, որ մարդու իրավունքների պաշտպանին, Ազգային ժողովի իրավասու մշտական հանձնաժողովի առաջարկությամբ, ընտրում է խորհրդարանը` պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն 3/5-ով»:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-08-01 19:14
Зампредседателю Республиканской партии Армену Ашотяну изменена мера пресечения - с домашнего ареста на административный надзор. Об этом Sputnik Армения сообщил адвокат Ашотяна Тигран Атанесян.
-
2025-08-01 16:32
Первый заместитель председателя комитета Госдумы России по делам СНГ Константин Затулин предложил включить политолога Сергея Маркова в список иноагентов из-за дифирамбов, которые он произносил в адрес президента Азербайджана Ильхама Алиева, а затем попыток оправдаться за это. EADaily приводит полный текст заявления Затулина, которое он опубликовал 1 августа в телеграм-канале.
-
2025-08-01 16:19
С большим интересом ознакомился со статьей министра иностранных дел Российской Федерации, посвящённой 50-летию Хельсинского Заключительного Акта и созданию ОБСЕ.
-
2025-07-31 19:18
Президент России Владимир Путин подписал закон о ратификации соглашения с Ереваном о работе в республике Российско-армянского университета, сообщает ТАСС.