Խաղաղապահները 2 հա տարածք են ականազերծել
Ռուսական խաղաղապահ զորախմբի մարդասիրական ականազերծման ստորաբաժանման զինծառայողները Լեռնային Ղարաբաղի հեռավոր շրջաններում 2 հա տարածք են ականազերծել։ Տեղեկությունը հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։
Ըստ հաղորդագրության` ականազերծման գործողությունների ընթացքում ռուս զինծառայողները կիրառում են տարբեր մոտեցումներ, այդ թվում ՝ ականներ հայտնաբերող շների կիրառում, մեխանիկական համակարգեր, ականազերծման ռոբոտատեխնիկական համալիրներ։
Պայթյունավտանգ առարկաներ փնտրելու և հայտնաբերելու հմտությունները զարգացնելու համար ռուս խաղաղապահները ավանի տարածքում հատուկ գոտի են առանձնացրել շներին վարժեցնելու համար։ Սպորտային համալիրում հինգ մասնագիտացված խոչընդոտ կա՝ ցանկապատ, առու, գերան, սողանցք և աստիճաններ:
Մինչ մի խումբը մարդասիրական ականազերծման խնդիրներ է կատարում, մյուսը կատարելագործում է իր հմտությունները սպորտային համալիրում։
«Մենք ամեն օր ենք զբաղվում շների վարժեցմամբ։ Նպատակը մեկն է` ծառայողական շան օգնությամբ պայթուցիկ նյութեր գտնել։ Հայտնաբերելուց հետո շունն անձայն պառկում է: Վարժեցնողը մոտենում է կենդանուն, վերլուծում իրավիճակը, բարձրացնում ձեռքը, որից հետո մոտենում է ավագը», - ասել է ռուսական խաղաղապահ զորակազմի ներկայացուցիչ Ռոման Կոգաևը։
Նրա խոսքով` հումանիտար ականազերծման ստորաբաժանման սպառազինության մեջ կան պայթուցիկ սարքերի որոնման և հայտնաբերման ժամանակակից միջոցներ, բայց շատ դեպքերում ապավինում են միայն շներին, քանի որ վարժեցրած շունը կարող է հայտնաբերել ավելի քան կես մետր խորության վրա գտնվող ռազմամթերքում առկա տրոտիլը, տեղեկացնում է Sputnik Արմենիա-ն։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-18 20:14
Исполняющий обязанности директора ЗАО "Электрические сети Армении" Давид Казинян сообщил журналистам, что ни одно из последних 11 дел, открытых Комиссией по регулированию общественных услуг (КРОУ), не связано с отключениями электроэнергии.
-
2025-07-18 20:07
Властям Армении могли понадобиться голоса 6800 сотрудников "Элсетей Армении" на предстоящих в 2026 году выборах, сказал журналистам исполняющий обязанности директора ЗАО "Электрические сети Армении" Давид Казинян.
-
2025-07-18 20:03
Экс-депутат парламента Армении Рубен Акопян задержан. Об этом Sputnik Армения сообщили в Следственном комитете.
-
2025-07-18 20:02
С 21 июля Армению накроют теплые тропические воздушные массы, сообщил заместитель главы Центра гидрометеорологии и мониторинга Гагик Суренян.