Պուտինի, Փաշինյանի ու Ալիևի հանդիպմանը սպասվում է եռակողմ հայտարարությունների ստորագրում
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը կարող է տեղի ունենալ Մոսկվայում նոյեմբերի առաջին տասնօրյակում։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով իր աղբյուրին։
«Սպասվում է եռակողմ հայտարարությունների ստորագրում»,– ասել է գործակալության զրուցակիցը։
Նրա խոսքով` փաստաթուղթը վերաբերելու է սահմանագծման և սահմանազատման գործընթացին։
«Այդ գործընթացը բարդ է, և կողմերը Ռուսաստանի միջնորդությամբ իրենց համար «ճանապարհային քարտեզ» կորոշեն տվյալ խնդրի լուծումը գտնելու համար։ Նաև տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման մասին հայտարարություն կընդունվի, այդ կետը նշվել է դեռ անցյալ տարվա նոյեմբերին երեք երկրների ղեկավարների ընդունած եռակողմ հայտարարության մեջ», - պարզաբանել է ՌԻԱ Նովոստիի աղբյուրը, տեղեկացնում է Sputnik Արմենիա-ն:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-29 19:41
Гроссмейстер Левон Аронян начал с победы шахматный турнир Esports World Cup 2025 в Эр-Рияде.
-
2025-07-29 19:39
Открытие коммуникаций через Сюник создаст большие возможности для развития Армении. Об этом заявил в ходе рабочего совещания в Капане президент Армении Ваагн Хачатурян, сообщает пресс-служба главы армянского государства.
-
2025-07-29 19:37
Состояние здоровья арестованного ранее активиста движения "Священная борьба" Агвана Аршакяна резко ухудшилось, сообщил Sputnik Армения его адвокат Вараздат Арутюнян.
-
2025-07-29 19:14
Уже длительное время очень многие жители общины Артик, деятели искусства, общественные и политические деятели бьют тревогу: в Артике предпринимаются попытки демонтировать памятник, посвященный павшим в Великой Отечественной войне.