ԳՈՐԾԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ՝ ՀԱՆՈՒՆ ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ
Գնիշիկ բնակավայրում վայրի ծառատեսակներ են տնկվել
Շուրջ 15 տարի, Վիվա-ՄՏՍ-ի ու Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) ջանքերով, Հայաստանի տարբեր մարզերում բնապահպանական նշանակության ծրագրեր են իրականացվում: Երկու կառույցների գործակցության շրջանակում, տարիներ շարունակ իրականացվում է անտառվերականգնման ծրագիր, որն արդեն իսկ դրական արդյունք է գրանցում։ Ինչպես յուրաքանչյուր տարի, 2021թ.-ին ևս, Վիվա-ՄՏՍ-ի և FPWC ջանքերով, վայրի բնության գրկում բազմաթիվ ծառեր կտնկվեն։
Հերթական ծառատունկը կատարվել է Վայոց ձորի մարզի Գնիշիկ բնակավայրի տարածքում: Վիվա-ՄՏՍ-ի աջակցությամբ՝ տնկվել է վայրի-պտղատու շուրջ 2000 ծառ: Ծառատեսակների ընտրությունը հետագայում կնպաստի մարդ-վայրի բնություն կոնֆլիկտի հաղթահարմանը։ Ծառատունկն իրականացվել է FPWC-ի՝ «Անտառային լանդշաֆտի վերականգնում․փորձառական հարթակ՝ Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանի տարածքում» ծրագրի շրջանակներում։
Մինչև այժմ, ծրագրի շրջանակներում տնկվել են վայրի փշատենի, տանձենի, նշենի, իսկ այս տարի, տնկիների ցանկում ավելացել է նաև վայրի խնձորենին։ Ծառատունկից հետո, իրականացվում է նաև նոր տնկված ծառերի հետագա խնամք՝ մինչև դրանց ավելի հասուն դառնալն ու կայուն աճ գրանցելը։ Համայնքային տարածքներում անտառավերականգնման նախագիծը մեկնարկել է 2016 թվականից՝ Հայաստանում նոր տեխնոլոգիաների ներդրմամբ: Դա հնարավորություն է տալիս վայրի բնությունից հավաքած սերմերից աճեցնել առողջ տնկիներ՝ փակ արմատային համակարգով։ Այս տարիների ընթացքում, ծրագրի շրջանակներում ավելի քան 350 հազար ծառ է տնկվել Հայաստանի տարածքում։
Հատուկ ընտրված՝ «թիրախային տնկման հայեցակարգի» (Target Plant Concept/TPC) մեթոդի կիրառմամբ, ընտրվել են տեղի բուսատեսակների սերմեր, սածիլները խնամքով մշակվել են տնկարաններում՝ դրանք հարմարեցնելով այն տարածքին, որտեղ տնկվելու են։ Այս մեթոդը թույլ է տալիս ապահովել բույսերի բարձր կպչողականություն։ Այդպիսով, անտառային տարածքներում կենդանական աշխարհի համար բավարար սնունդ ապահովելու միջոցով, փորձ է կատարվել անտառավերականգնումը ծառայեցնել նաև մարդ-վայրի բնություն կոնֆլիկտի կարգավորմանը:
«Համայնքների զարգացման հարցը եղել և մնում է մեր ուշադրության կենտրոնում: Այն ենթադրում է բազմաբևեռ գործունեություն. ծառատունկից մինչև ենթակառուցվածքների զարգացում: Թեև դրանք տարբեր խնդիրներ են լուծում և առաջին հայացքից կապ չունեն իրար հետ, սակայն, ըստ էության, կարևոր գործընթացի տարբեր օղակներ են և նույն հարցն են լուծում: Մեր նպատակը երկարաժամկետ ազդեցության ծրագրեր իրականացնելն է: Դա բխում է մեր ԿՍՊ ռազմավարությունից և որդեգրած արժեհամակարգից: Այն ինչ արվում է այսօր՝ արդյունք է տալու երկար տարիներ»,- ասել է Վիվա-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:
Գործընկերները բազմաթիվ ծրագրեր են իրականացրել Գնիշիկ բնակավայրում։ Այս տարի ևս բնակավայրի շահագործմանն է հանձնվել հակահավաք սարք և խոտհնձիչ։ Նոր գյուղտեխնիկան Գնիշիկի բնակիչներին հնարավորություն կտա առավել արագ և արդյունավետ իրականացնել գյուղատնտեսական սեզոնային աշխատանքները։
Կից տեղեկատվություն
Կենսաբազմազանության պահպանման և կայուն ապրուստի միջոցների ստեղծման նպատակով FPWC-ն հետամուտ է վերականգնելու Կովկասյան կենսաբազմազանության ապաստանի տարածքում գտնվող խիստ նոսրացած կամ վերացած անտառների մի քանի հատվածներ: Անտառավերականգնումը կարևոր է անտառի կողմից մատուցվող էկոհամակարգային ծառայությունների տեսանկյունից, սակայն դա նաև լուրջ մարտահրավեր է` հաշվի առնելով չոր և կիսաանապատային կլիմայական գոտու ոչ բարենպաստ պայմանները:
Իրականացվող միջամտությունը նպատակաուղղված է ծառերի անհրաժեշտ տեսակների վերականգնման բարձրացմանը՝ ստեղծելով վայրի բնության, միգրացիոն երթուղիների և կենդանական աշխարհի համար սննդի աղբյուր: Տարածքները կանխարգելելու են հողային շերտը հետագա կորուստից և սպառումից, ծառայեն ջրի պահպանմանը և այլն:
Սա մի դինամիկ, էկոլոգիապես առողջ բնական ռեսուրսների կառավարման համակարգ է, որը վայրի պտղատու ծառերի և գյուղատնտեսական լանդշաֆտի ինտեգրման միջոցով դիվերսիֆիկացնում և հովանավորում է հողօգտագործողների համար բոլոր մակարդակներում ավելացող սոցիալական, տնտեսական և բնապահպանական օգուտները: Տարիների փորձը թույլ է տվել FPWC-ին գրանցել կենսունակության բացառիկ ցուցանիշ՝ մինչև 90%:
Վիվա-ՄՏՍ-ը (ՄՏՍ Հայաստան ՓԲԸ) Հայաստանի շարժական կապի առաջատար օպերատորն է, որն ունի ամենաընդարձակ ցանցը և տրամադրում է ձայնային և տվյալների փոխանցման ծառայությունների բազմազան տեսականի` Հայաստանի ամբողջ տարածքում: Գործունեության հիմք ընդունելով իր բաժանորդների շահերին լավագույնս ծառայելը՝ հիմնադրման օրվանից` 2005թ. հուլիսի 1-ից, Վիվա-ՄՏՍ-ը կարճ ժամանակամիջոցում կարողացել է ստեղծել համահանրապետական ցանց և բաժանորդների մեծ բազա: Վիվա-ՄՏՍ-ը նորարարությունների առաջատար է և հետամուտ է ոլորտի բոլոր զարգացումներին` ի շահ երկրի շարժական հեռահաղորդակցության շուկայի: Վիվա-ՄՏՍ-ը գործունեության մեջ առաջնորդվում է ISO 26000` Սոցիալական պատասխանատվության, ISO/IEC 27001:2013` Տեղեկատվական անվտանգության կառավարման համակարգի, ինչպես նաև ISO 37001` հակակոռուպցիոն և կաշառակերության կանխարգելմանն ուղղված միջազգային ստանդարտներով: Հավելյալ տեղեկություններ ստանալու համար այցելեք www.mts.am։
«Մոբիլնիյե Տելեսիստեմի» ՀԲԸ-ն (ՄՏՍ) Ռուսաստանում և ԱՊՀ երկրներում հեռահաղորդակցության խոշորագույն օպերատոր է: Դուստր ձեռնարկությունների հետ միասին կազմակերպությունը սպասարկում է ավելի քան 86 միլիոն բաժանորդի Ռուսաստանում, Հայաստանում և Բելառուսում: 2000թ-ի հունիսից «ՄՏՍ»-ի բաժնետոմսերը գնանշված են Նյու Յորքի բորսայում MBT ծածկագրի տակ: Հավելյալ տեղեկություններ ստանալու համար այցելեք www.mtsgsm.com։
FPWC-ի մասին
Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC) գործում է 2002թ.-ից: FPWC-ին Բնության պահպանության միջազգային միավորման (IUCN) անդամ է 2012թ-ից։ Հայաստանի բնական բացառիկ ժառանգության և կենսաբազմազանության պահպանության, բնապահպանական խնդիրների և բնության պահպանության կարևորության մասին հանրային իրազեկումը մեր առաքելությունն է։ Մենք նպատակ ունենք մարդ-վայրի բնություն հակամարտության և դրա հետևանքների նվազեցմամբ կրճատել կենդանական և բուսական աշխարհի վտանգված տեսակների անհետացման ռիսկերը։
Կենսաբազմազանության պահպանումը, բնապահպանական կրթությունը, համայնքային զարգացումը և հանրային իրազեկումը մեր գործունեության առանցքում են։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2024-11-29 12:15
Америабанк признан лучшим банком Армении в сфере недвижимости по версии международного финансового издания Euromoney, став первым в стране, кто удостоился этой награды. Премия «За заслуги на рынке недвижимости» присуждается за выдающиеся достижения в сфере коммерческой недвижимости иподчеркивает не только финансовые успехи и высокое качество обслуживание клиентов, но и стремление совершенствовать отрасль с использованием передовых технологических решений и инициатив в области устойчивого развития.
-
2024-11-29 11:42
Лусине Алексанян, книга которой вышла в этом году в Лондоне, была номинирована на присуждение престижной британской премии Hertfordshire Press Award за выдающиеся достижения в области формирования и продвижения литературного наследия стран Евразии в международном пространстве. Ее книга - абсолютный победитель Суперкубка литературного конкурса Open Eurasia 2023, года и вновь приковала к себе внимание международных экспертов в номинации "Best Love Story".
-
2024-11-29 09:00
ЗАО «Ардшинбанк» объявляет о завершении процесса приобретения 100% акций ЗАО «Эйч-Эс-Би-Си Банк Армения» (HSBC Армения). После завершения сделки и процесса интеграции, продолжавшегося почти 10 месяцев, 29 ноября текущего года HSBC Армения был переименован в «Ардшининвестбанк». Банк официально будет приветствовать клиентов HSBC Армения со 2 декабря текущего года, сохранив действовавшие ранее условия обслуживания и перечень услуг, с добавкой множества привилегий.
-
2024-11-28 16:23
28 ноября проходит 27-й ежегодный телемарафон, проводимый Всеармянским фондом «Айастан», в ходе которого Ардшинбанк объявляет о пожертвовании 120 миллионов драмов на укрепление и развитие нашей страны.
ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ
-
2023-09-18 18:43
«Yandex Plus» ծառայությունն այժմ հասանելի է Viva-MTS-ի «X» և «Y» սակագնային պլանների կանխավճարային և հետվճարային բաժանորդների համար:
-
2023-09-15 16:51
Վիվա-ՄՏՍ-ում ավարտվել է «Viva University» («Վիվա Յունիվերսիթի») կրթական ծրագրի երկամսյա դասընթացը: Շրջանավարտների հերթական խումբը պատրաստ է ձեռք բերած փորձով ու գործնական գիտելիքով տեղ գտնել աշխատաշուկայում և լավագույն արդյունք գրանցել մասնագիտական ոլորտում: Ավարտական հավաստագիր ստացած 22 ուսանող մասնագիտական փորձ է ձեռք բերել երկու՝ տեղեկատվական տեխնոլոգիաների և վաճառքի ու բաժանորդների սպասարկման ոլորտում:
-
2023-09-06 18:03
Տվյալների հավաքագրում և բազաների կառավարում, պլանավորում, զարգացում և աջակցություն…. Տարբեր նեղ մասնագիտական խմբերում ընդգրկված 15 ուսանող ՏՏ (տեղեկատվական տեխնոլոգիաների) ոլորտում գործնական գիտելիքներ ստանալու և հմտանալու իրական հնարավորություն է ունեցել Վիվա-ՄՏՍ-ում:
-
2023-09-05 17:35
Վիվա-ՄՏՍ-ն իր հաճախորդներին առաջարկում է աշխատանքային հեռախոսահամարներից ստացված և կատարված զանգերի ամբողջական վերահսկման գործիք։ Վիվա-ՄՏՍ-ի առաջարկած՝ կորպորատիվ շարժական և ֆիքսված ծառայությունների նոր կոնվերգենտ լուծումը լայնորեն կիրառվում է շատ ոլորտներում, հատկապես այն ընկերությունների կողմից, որոնք ունեն հեռավար աշխատող ու շրջիկ աշխատակիցներ: