1.25 տոննա մարդասիրական օգնություն՝ ԼՂ մանկապարտեզներին և դպրոցներին
Ռուսական խաղաղապահ զորախմբի հումանիտար արձագանքման կենտրոնի մասնագետները բարեգործական կազմակերպության ներկայացուցիչների հետ համատեղ ակցիա անցկացրեցին՝ Լեռնային Ղարաբաղի հեռավոր շրջաններում գտնվող ուսումնական հաստատություններին և երեխաներին մարդասիրական օգնություն ցուցաբերելու համար։ Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունը։
«Այսօր անցկացվեց հերթական համատեղ ակցիան, ակցիան անցկացվեց Մարտակերտ քաղաքում՝ առաջին կենտրոնական դպրոցում։ 1-ից 3-րդ դասարանի տղաներին և աղջիկներին բերվել են անհատական նվերներ։ 1-ից 3-րդ դասարաններում սովորում է մոտավորապես 152 աշակերտ։ Շնորհակալ եմ համատեղ արդյունավետ աշխատանքի համար, և վստահ եմ, որ ապագայում մենք ռուսական խաղաղապահ ուժերի հետ միասին հիանալի արդյունավետ ակցիա կունենանք»,- ասաց բարեգործական կազմակերպության ներկայացուցիչ Օլեսյա Պոդոլսկայան։
Ձմեռվա նախաշեմին և Լեռնային Ղարաբաղի հեռավոր շրջաններում էլեկտրաէներգիայի հաճախակի անջատումների պատճառով Ռուսաստանից մարդասիրական ակցիայի շրջանակում բերվել են դիզելային էլեկտրագեներատոր, էլեկտրական վառարաններ և ջեռուցիչներ, գրասենյակային պարագաներ, առաջին անհրաժեշտության իրեր և տաք հագուստ։
Ակցիայի շրջանակներում ռուս խաղաղապահները «Խաղաղության» ինտերակտիվ դաս անցկացրեցին Վլադիմիր Բալայանի անվան դպրոցի աշակերտների համար. սպաները պատմել են ռուս խաղաղապահների ստեղծման պատմության և Լեռնային Ղարաբաղում խաղաղապահ առաքելության խնդիրների մասին, տեղեկացնում է News.am-ը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-08-02 00:38
Представляем экспертное мнение по вопросам управления репутацией и связей с общественностью в Армении от Шушан Арутюнян, соучредителя коммуникационной компании AxelMondrian.
-
2025-08-01 19:14
Зампредседателю Республиканской партии Армену Ашотяну изменена мера пресечения - с домашнего ареста на административный надзор. Об этом Sputnik Армения сообщил адвокат Ашотяна Тигран Атанесян.
-
2025-08-01 16:32
Первый заместитель председателя комитета Госдумы России по делам СНГ Константин Затулин предложил включить политолога Сергея Маркова в список иноагентов из-за дифирамбов, которые он произносил в адрес президента Азербайджана Ильхама Алиева, а затем попыток оправдаться за это. EADaily приводит полный текст заявления Затулина, которое он опубликовал 1 августа в телеграм-канале.
-
2025-08-01 16:19
С большим интересом ознакомился со статьей министра иностранных дел Российской Федерации, посвящённой 50-летию Хельсинского Заключительного Акта и созданию ОБСЕ.