ԲԴԽ-ն մերժեց միջնորդությունը
Բարձրագույն դատական խորհուրդն այսօր՝ հոկտեմբերի 25-ին, Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Սերգեյ Մարաբյանի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու մասին Արդարադատության նախարարության միջնորդությունը մերժեց։
Սերգեյ Մարաբյանի նկատմամբ կարգապահական վարույթ է հարուցվել ՀՀ արդարադատության նախկին նախարար Ռուստամ Բադասյանի կողմից՝ ՀՀ գլխավոր դատախազի հաղորդման հիման վրա՝ ԱԺ նախկին նախագահ Արարատ Միրզոյանին ծեծի ենթարկելու գործով մեղադրյալներից մեկի՝ Ժիրիկ Սիրեկանյանի խափանման միջոցը փոխելու համար։ Վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Սերգեյ Մարաբյանի նախագահությամբ, բեկանել էր Սիրեկանյանին կալանավորելու մասին առաջին ատյանի դատարանի որոշումը՝ հիմքում դնելով մեղադրյալի այլուրեքությունը՝ դեպքի վայրում չգտնվելու հանգամանքը փաստող տվյալները։ Եղել են վերծանումներ, որոնք հաստատել են, որ դեպքի ժամին մեղադրյալը գտնվել է այլ տեղանքում։ Վերաքննիչ քրեական դատարանի որոշման դեմ էլ վճռաբեկ բողոք էր ներկայացրել դատախազությունը, որի արդյունքում այն բեկանվել էր։ Վճռաբեկ դատարանի որոշումից հետո Մարաբյանի նկատմամբ վ Դատավոր Մարաբյանը միջնորդել է կասեցնել իր նկատմամբ կարգապահական վարույթը և դիմել ՍԴ արույթ է հարուցվել, տեղեկացնում է News.am-ը։
Հիշեցնենք նաև, որ դատավոր Մարաբյանը միջնորդել էր կասեցնել իր նկատմամբ կարգապահական վարույթը և դիմել Սահմանադրական դատարանը, ինչը, սակայն ԲԴԽ-ն մերժել է։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-22 12:23
Суд наложил арест на банковские счета депутата от партии "Гражданский договор" Арсена Торосяна по иску бизнесмена Самвела Карапетяна, владельца группы компаний "Ташир". Об этом сообщает газета "Грапарак".
-
2025-07-22 10:34
Баку готовит военную активность вдоль границы с Ираном, сообщает телеграм канал «Канал КСИР».
-
2025-07-22 10:32
Лидер движения "Священная борьба", архиепископ Баграт Галстанян подал в суд на министра здравоохранения Анаит Аванесян, депутата от партии "Гражданский договор" Ваагна Алексаняна, а также еще пятерых общественных и политических деятелей за публичные оскорбления и клевету. Информация об этом размещена на портале судебной информации Datalex.am.
-
2025-07-22 10:31
После недавних ударов США по иранским ядерным объектам обогащение урана в Иране временно приостановлено. Об этом заявил министр иностранных дел Исламской Республики Аббас Аракчи, подчеркнув, что отказ от программы не рассматривается, поскольку она является вопросом национальной гордости. Его слова приводит ТАСС.