Последние новости

ՊՆ զորամիավորումներից մեկում եռօրյա զորավարժություն է մեկնարկել

Այսօր N զորամիավորումում մեկնարկել է եռօրյա ցուցադրական զորավարժություն՝ մարտական հրաձգությամբ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը։

Ըստ հաղորդագրության` տանկային ստորաբաժանումները մարտավարական բարդ պայմաններում կասեցրել են պայմանական հակառակորդի գրոհը, այնուհետև անցել հարձակման՝ ոչնչացնելով կրակակետերն ու կարևոր նշանակության օբյեկտները, ռազմական տեխնիկան ու կենդանի ուժը՝ հնարավորություն տալով մոտոհրաձգային ստորաբաժանումներին զբաղեցնելու նպաստավոր դիրքեր։

Վերադաս հրամանատարությունը բարձր է գնահատել ստորաբաժանումների ներդաշնակման հմտություններն ու պատրաստության մակարդակը, տեղեկացնում է Sputnik Արմենիա։

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ