Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյան․ Կողմնակից եմ, որ բանակը հզորանա, քան թե նոր եկեղեցի կառուցենք
Արցախի համար այսօր առաջնահերթությունը վաղվա օրվա վերաբերյալ համոզմունքն է, որը միայն եկեղեցին տալ չի կարող։ Ստեփանակերտում լրագրողների հետ զրույցում ասաց Արցախի թեմի առաջնորդ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը։
«Ես առավել կողմնակից կլինեմ, որ մեր բանակը հզորանա, քան թե մենք նոր եկեղեցի կառուցենք կամ վերանորոգենք։ Կառուցեցինք եկեղեցին, վերանորոգեցինք, հետո՞։ Եթե մեր բանակը տկար է, եկեղեցի վերանորոգելով չենք կարող շարունակել ապրել։ Եթե մարմնով հզոր չես, հոգևոր առաքելությունդ էլ չես կարող կատարել։ Ես վստահ եմ, եթե Արցախը ամուր պարիսպներ ունենա, սահմանային գյուղերի բնակիչները աշխատանք ունենան, իրենք իրենց ձեռքով կվերանորոգեն իրենց տեղի վանքերը», - նշեց նա։
Արցախի հոգևոր առաջնորդի խոսքով՝ Արցախում նախ պետք է հզորացնել անվտանգությունը, ապա նոր զբաղվել հոգևոր և մշակութային կյանքի հարստացմամբ։
«Եկեղեցին միշտ ասում է՝ ամուր հոգևոր տան կողքին պետք է լինեն ամուր իշխանական տներ։ Իշխանական տներից մեկն էլ բանակն է։ Մեր հայրերը ի՞նչ են արել Կաչաղակաբերդում (բերդ Մարտակերտի շրջանում, պատերազմից հետո մնացել է հայկական վերահսկողության տակ. խմբ․)։ Նրանք այդտեղ նախ կառուցեցին բերդը, ապա կամուրջը, հետո նոր՝ եկեղեցին։ Նույն առաջնահերթությամբ էլ մենք պետք է շարժվենք», - ասաց Տեր Վրթանեսը։
Նրա խոսքով՝ Արցախի կարգավիճակի և վաղվա հարցը այժմ բոլոր արցախցիների համար առաջնայինն է։
«Իշխանությունների ամեն որոշում ուղիղ հետևանք է ունենում արցախցիների համար։ Եթե Արցախի ապագան, վաղվա օրը պարզ լինի, դու էլ հնարավորություն ունենաս, պետք է նոր եկեղեցիներ էլ կառուցես, իսկ ավելի լավ է՝ հները, որոնք խոնարհված վիճակում են, վերանորոգես։ Ես չեմ ասում, որ եկեղեցիներ պետք չէ վերանորոգել կամ հոգևոր կյանքը պետք է առանձնանա բանակից, հակառակը՝ աղոթող զինվորը աննկուն զինվոր է, մեր պապերը խաչերը ձեռքին են գնացել հայրենիքը պաշտպանելու։ Ու մենք էլ ասում ենք՝ հույսը առ Աստված երբեք չի ամաչեցնում, բայց այդ հույս ունեցողն էլ պետք է իր վաղվա, իր իշխանությունների որոշումների հանդեպ վստահություն ունենա», - ասաց Տեր Վրթանեսը, տեղեկացնում է Sputnik Արմենիա-ն։
Նշենք, որ Տեր Վրթանեսը երկար տարիներ եղել է ՀՀ զինված ուժերի հոգևոր առաջնորդը։ Նա Արցախի թեմի առաջնորդ է նշանակվել այս տարվա հունվարին՝ փոխարինելով Պարգև սրբազանի։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-07 12:45
В эфире Alpha News политолог, эксперт Фонда стратегической культуры Андрей Арешев прокомментировал армяно-российские отношения и подчеркнул, что в Армении есть связанные с властью силы, которые делают ставку на деградацию отношений.
-
2025-06-07 11:10
Федеральный апелляционный суд постановил, что президент США Дональд Трамп может не допускать журналистов в Овальный кабинет, на борт самолета Air Force One и другие «ограниченные помещения» на основании их редакционных решений, сообщает Bloomberg.
-
2025-06-07 11:08
Кандидатом в премьер-министры от бывшей правящей Республиканской партии Армении (РПА) в процессе импичмента Николу Пашиняну станет зампредседателя партии Армен Ашотян, пишет газета «Грапарак» со ссылкой на источники.
-
2025-06-07 11:07
Российский сенатор Александр Карелин надеется, что Армения и Россия смогут пережить неурядицы и жить в атмосфере добрососедства и взаимопонимания. Об этом он сказал Sputnik Армения в кулуарах 10-го армяно-российского межрегионального форума в Ереване.