Էրդողանը հայտարարել է, որ դեսպանների հետ կապված խնդիրը լուծվել է
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախարարների կաբինետի նիստից հետո ասել է, որ 10 դեսպաններին անցանկալի անձ հայտարարելու հետ կապված դիվանագիտական ճգնաժամը լուծվել է դեսպանատների հայտարարություններից հետո։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին։
Դեսպանատներն այսօր հայտարարել են, որ Վիեննայի կոնվենցիայի համաձայն` հավատարիմ են մնում այլ երկրների ներքին գործերին չմիջամտելու դրույթին։
«Որոշ երկրների դեսպաններ անմիջապես թիրախավորել էին մեր ինքնիշխանությունը։ Նման հայտարարությունը մեծ վիրավորանք է մեր դատավորների, փաստաբանների համար։ Թուրքիայի դատարանն անկախ է և չի ընդունում որևէ մեկի հրամանները։ Այդ պատճառով նման վիրավորանքին պատասխանելը մեր պարտականությունն է։ Մենք ճգնաժամ ստեղծելու մտադրություն չունենք, բայց ուզում ենք պաշտպանել մեր երկրի իրավունքները, շահերն ու հպարտությունը։ Եվ այսօր դեսպանատների հայտարարություններով իրավիճակը փոխվեց»,– ասել է Էրդողանը։
Թուրքիայի նախագահի խոսքով` ինքը հավատում է, որ դեսպաններն այսուհետ ավելի ուշադիր կլինեն իրենց հայտարարություններում։
Հիշեցնենք` 10 երկրի` Կանադայի, Ֆրանսիայի, Ֆինլանդիայի, Դանիայի, Գերմանիայի, Նիդեռլանդների, Նոր Զելանդիայի, Նորվեգիայի, Շվեդիայի և ԱՄՆ–ի դեսպանատներն ավելի վաղ Թուրքիային հորդորել էին ազատ արձակել թուրք իրավապաշտպան Քավալային։ Դրանից հետո Թուրքիայի ԱԳՆ–ն կանչել էր այդ երկրների դեսպաններին և հիշեցրել դիվանագիտական հարաբերությունների մասին Վիեննայի կոնվենցիան պահպանելու անհրաժեշտության մասին։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ ԱԳՆ–ին կարգադրել է անցանկալի անձ հայտարարել իրավապաշտպան Օսման Քավալային ազատելու կոչ արած 10 երկրի դեսպաներին, տեղեկացնում է Sputnik Արմենիա-ն։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-04-22 13:57
Дату получения дохода указывать в налоговой декларации не требуется. Об этом замминистра финансов Армении Арман Погосян заявил на заседании постоянной парламентской комиссии по экономическим вопросам.
-
2025-04-22 13:56
Вопрос закрытия Нубарашенской свалки, рекультивации ее территории и начала строительства нового мусорного полигона по-прежнему остается нерешенным.
-
2025-04-22 13:52
Оппозиционный блок "Айастан" представил в парламенте Армении законопроект, предусматривающий уголовную ответственность за отрицание Геноцида армян. Об этом сообщил секретарь фракции Арцвик Минасян.
-
2025-04-22 13:48
Миссия ЕС в Армении (EUMA) зафиксировала два выстрела, предположительно, с азербайджанской стороны, повредившие гражданскую инфраструктуру в армянском селе Хознавар.