Սահմանին վերաբերող հարցն ԱԺ-ում կքննարկվի փակ ռեժիմով
«Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության շփման գծում տիրող իրավիճակը և սահմանազատման խնդիրները» հասարակական հետաքրքրություն ներկայացնող թեմայով հրատապ քննարկում կանցկացվի փակ նիստի ռեժիմով: Այս առաջարկն այսօր՝ հոկտեմբերի 26-ին, ԱԺ-ում ընդունվեց 63 կողմ, 17 ձեռնպահ ձայներով, տեղեկացնում է News.am-ը:
Բացի այդ որոշվեց, որ այդ նիստում հարակից ելույթի հնարավորություն կտրվի ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ Կամո Քոչունցին և ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի հրամանատար Արման Մարալչյանին: Այս որոշումն ընդունվեց միաձայն՝ 86 կողմ ձայներով:
«Հայաստան» խմբակցությունից Արծվիկ Մինասյանն հարց ուղղեց. «Մենք ԱԳ նախարարին էլ էինք առաջարկել ներգրավել: Պատճառն ի՞նչն է, որ նա ներգրավված չէ, որովհետև բավականին հարցեր վերաբերում էին այդ ոլորտին»:
Ի պատասխան ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանն ասաց. «Ես ընդդիմության առաջարկը փոխանցել եմ կառավարությանը և ըստ էության, կառավարությունը հարկ է համարել հիշյալ պաշտոնյաներին գործուղել այդ քննարկման համար»:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-21 05:11
Постоянный представитель Республики Арцах во Франции Ованнес Геворкян обратился с открытым письмом к президенту Франции Эммануэлю Макрону в связи с визитом французского посла в оккупированный Шуши.
-
2025-07-19 15:51
Нижняя палата двухпалатного федерального парламента Бельгии – Палата представителей, единогласно приняла резолюцию «О ситуации в Нагорном Карабахе и необходимости мира на Южном Кавказе».
-
2025-07-19 15:25
Азербайджанская диаспора в Подмосковье, вероятно, будет расформирована – об этом в разговоре с Газетой.Ru сообщил бывший руководитель организации Эльшан Ибрагимов. По его словам, в текущих условиях желающих заниматься деятельностью диаспоры практически не осталось.
-
2025-07-19 15:19
Запад не сможет обеспечить безопасность Армении и дать ей какие-либо гарантии, заявил РИА Новости глава Союза армян России Ара Абрамян.