Արթուր Խաչատրյանը հեգնեց Վահան Քերոբյանին
Անկեղծ ասած, զարմացած եմ, էկոնոմիկայի նախարարը հարցը զեկուցում է, ասում է՝ չեմ ուզում մտնել տնտեսական հաշվարկների մեջ, այդ դեպքում ինչո՞ւ է Էկոնոմիկայի նախարարը զեկուցում և ոչ թե, ասենք, արդարադատության նախարարը կամ Կրոնի գործերով պետական կոմիտեի նախագահը: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 26-ին, ԱԺ-ում Ամանորի տոների ոչ աշխատանքային օրերը կրճատելու կառավարության ներկայացրած նախագծի քննարկման ժամանակ նշեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը:
Անդրադառնալով հարցը զեկուցող նախարար Վահան Քերոբյանի մեջբերած «Չկա մեկը, ով ամեն օր աշխատանքի է անցնում արևածագից առաջ և նրա ընտանիքը հարուստ չի դառնում» չինական ասացվածքին, հայտարարեց. «Գրքից մեջբերում եք անում, այդ դեպքում այլ ասացվածքներ էլ ասեք՝ «Ով ալարի՝ ոչ դալարի», «Ով չաշխատի, նա չուտի», «Աշխատանքը գեղեցկացնում է մարդուն», «Աշխատանքը կապիկին մարդ սարքեց», «Աշխատանքը գայլ չի՝ անտառ չի փախչի», չէ, էդ վերջինը չասենք՝ բայց Էկոնոմիկայի նախարար եք՝ եկեք հիմնավորեք տնտեսական լեզուները»։
Գյուղատնտեսության վրա նախագծի ազդեցության մասին Քերոբյանի դիտարկմանը Արթուր Խաչատրյանը արձագանքեց, որ գյուղացին առավոտյան արթնանում է, գնում է՝ իր կովին կթում և օրացույցին չի նայում, չի ասում՝ էսօր կիրակի է, կովին չեմ կթելու, կամ էսօր շաբաթ է, ծիրանը չպետք է քաղեմ:
«Առևտրի ծավալների մասին: Բոլորս հասկանում ենք, որ տոն օրերին առևտրի ծավալը մեծանում է, մեխանիկորեն բռնել եք՝ բաժանել եք 31-ի, հանել եք շաբաթ-կիրակի օրերը, հաշվարկ եք արել, հո երրորդ դասարանի թվաբանության խնդիր չէ՞ այս անտերը»,-ասաց Արթուր Խաչատրյանը։
Պատգամավորի խոսքով՝ էկոնոմիկայի նախարարը հարց է զեկուցում՝ բանակի պատրաստվածության մասին է խոսում և ստացվում է, որ պատգամավորներն էլ պետք է այդ մակարդակի իջնեն և տոներին վերաբերող քննարկման ժամանակ Ռազմաարդյունաբերական կոմիտեի մասին խոսեն տնտեսական հիմնավորումներից խոսելու փոխարեն, տեղեկացնում է News.am-ը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-08-07 16:48
Летняя жара может стать серьёзным испытанием для смартфонов, вызывая перегрев и ускоряя износ их компонентов. Мастер по ремонту техники с платформы «Авито Услуги» Михаил Демидов поделился с «Газетой.Ru» рекомендациями, как защитить устройство в жаркую погоду и избежать поломок. Вот ключевые советы, которые помогут продлить срок службы вашего смартфона.
-
2025-08-05 14:02
Возможное подписание мирного договора между Арменией и Азербайджаном под эгидой США может создать серьезные риски для внешней политики и системы безопасности Армении. Об этом заявил зампредседателя Республиканской партии Армении Армен Ашотян на пресс-конференции во вторник, отвечая на вопрос Sputnik Армения.
-
2025-08-02 00:38
Представляем экспертное мнение по вопросам управления репутацией и связей с общественностью в Армении от Шушан Арутюнян, соучредителя коммуникационной компании AxelMondrian.
-
2025-08-01 19:14
Зампредседателю Республиканской партии Армену Ашотяну изменена мера пресечения - с домашнего ареста на административный надзор. Об этом Sputnik Армения сообщил адвокат Ашотяна Тигран Атанесян.