Վաղարշակ Հարությունյանը Գորիսում ասաց՝ մինչև վաղը ժամը 5-ը բոլոր տեղերից պետք է հետ գաք (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Դեկտեմբերի 5-ի հայտարարությամբ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող Սյունքի համայնքապետների նկատմամբ սկսվել է քաղաքական հետապնդում։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 26-ին, լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանը։
«Մեր պայքարը սկսվել է մեր համայնքի բնակիչների անվտանգության հետ կապած հարցերից, քաղաքական շահարկումներ չեն եղել։ Դեկտեմբերի 5-ից հետո իմ և ընկերներիս նկատմամբ սկսվեց քաղաքական հետապնդում։ Ինձ առաջադրված մեղադրանքը ես չեմ ընդունում, դա քաղաքական հետապնդում է։ 2016 թվականից մինչև 2021 թվականը պաշտոնավարել եմ Սիսիանում։ 2016 թվականի հունվարից մինչև պաշտոնավարումս իրականացրել եմ մոտ 4 միլիարդի տարբեր ծրագրեր և կատարվել է 237 գնումների մրցույթ։ Պետական վերահսկողության ծառայությունը ստուգել է ամբողջությամբ դրանից հետո տարբեր կառույցներ, և մեկ լումայի խախտում չի հայտնաբերվել։ 4 միլիարդի մեջ ոչինչ չհայտնաբերեցին 2016 թվականի 10 միլիոնի մեջ երեք միլիոն հայտնաբերեցին։ Դատավարական փուլը կավարտվի, կտեսնենք՝ արել եմ թե չեմ արել»,- նշեց նա։
Հարցին, թե հիմա էլ դեմ գործող իշխանությանը, Սարգսյանն ասաց․ «Ինչ-որ բան է փոխվել հիմա։ Այն խնդիրները, որոնց մասին ահազանգել ենք, դեռ չեն լուծվել»։
Արթուր Սարգսյանի խոսքով՝ Պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը դեկտեմբերի 17-ին պահանջել է նահանջել դիրքերից Գորիսի և Մեղրիի դիրքերից։
«Դեկտեմբերի 17-ին Պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը եկավ Գորիս և ասաց՝ մինչև վաղը ժամը հինգը բոլոր տեղերից պետք է հետ գաք։ Մեզ մոտ մտահոգություն է առաջանում, քանի որ բարձրաստիճան պաշտոնյանները ասում էին, որ բոլորը մնում են այն դիրքերում, որտեղ կանգնած են։ Նոյեմբերի 9-ի պայմանագրի մեջ էլ նշված չէ, թե մենք ինչու պետք է հետ գանք։ Նախարարին էլ ինչ հարցնում էինք ասում էր՝ ես տեղյակ չեմ, վաղը ժամը հինգին բոլորդ պետք է հետ գաք։ Մայիսի 23-ից մինչև հունիսի 8-ը եղել եմ Իշխանասարում իմ ավագանու ընկերների, համայնքապետերի հետ սահմանի պաշտպանություն ենք իրականացրել։ Այս պահին թուրքը գտնվում է Սիսիանի վարչական տարածքում՝ Սև լճից վերև Իշխանասարի հատվածում»,- ընդգծեց Արթուր Սարգսյանը, տեղեկացնում է News.am-ը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-08-07 16:48
Летняя жара может стать серьёзным испытанием для смартфонов, вызывая перегрев и ускоряя износ их компонентов. Мастер по ремонту техники с платформы «Авито Услуги» Михаил Демидов поделился с «Газетой.Ru» рекомендациями, как защитить устройство в жаркую погоду и избежать поломок. Вот ключевые советы, которые помогут продлить срок службы вашего смартфона.
-
2025-08-05 14:02
Возможное подписание мирного договора между Арменией и Азербайджаном под эгидой США может создать серьезные риски для внешней политики и системы безопасности Армении. Об этом заявил зампредседателя Республиканской партии Армении Армен Ашотян на пресс-конференции во вторник, отвечая на вопрос Sputnik Армения.
-
2025-08-02 00:38
Представляем экспертное мнение по вопросам управления репутацией и связей с общественностью в Армении от Шушан Арутюнян, соучредителя коммуникационной компании AxelMondrian.
-
2025-08-01 19:14
Зампредседателю Республиканской партии Армену Ашотяну изменена мера пресечения - с домашнего ареста на административный надзор. Об этом Sputnik Армения сообщил адвокат Ашотяна Тигран Атанесян.