Հայոց ցեղասպանության մասին ֆիլմը ռուս-ամերիկյան փառատոնի ընթացքում մրցանակի է արժանացել
Հայտնի ռեժիսոր Ջո Բերլինգերի՝ Հայոց ցեղասպանության մասին «Ոչնչացնելու մտադրություն» ֆիլմը Նյու Յորքում վավերագրական կինոյի «RUSDOCFILMFEST» ռուս-ամերիկյան 14-րդ անկախ փառատոնի ընթացքում ստացել է «Հումանիզմը ժամանակակից աշխարհում» մրցանակը, հայտնում է փառատոնի պաշտոնական կայքը։
Փառատոնի մրցութային ծրագրում ներառված էին ֆիլմեր Հայաստանից, Բուլղարիայից, Չիլիից, Վրաստանից, Մոլդովայից, Լեհաստանից, Ռուսաստանից, Ուկրաինայից և ԱՄՆ-ից։ Բոլոր եվրոպական ժապավեններն ԱՄՆ-ում ցուցադրվել են առաջին անգամ։
«Ֆիլմում պատմաբանները, գիտնականները և անվանի կինեմատոգրաֆիստները հեղինակի հետ մտածում են այն մասին՝ ինչ պատճառներ են հանգեցրել այդ հրեշավոր ողբերգությանը... Ինչու ցեղասպանության վկայությունները մինչև այժմ ստիպված են պայքարել ուսումնասիրված և լսված լինելու իրավունքի համար, և ինչպես են այդ իրադարձություններն ազդել ազգերի մասսայական ոչնչացման մյուս պատմությունների վրա ХХ դարում»,- ասվում է ֆիլմի համառոտ բնութագրում։
Ամերիկայի հայ ազգային կոմիտեի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը, որը 2018թ.-ի հուլիսին վավերագրական ֆիլմը ներկայացրել էր Վաշինգտոնում անցկացվող «Սմիթսոնյան ֆոլքլայֆ» փառատոնին, ավելի վաղ նշել էր, որ ֆիլմը պարտադիր պետք է հաղթի։ «Այս ֆիլմն արժանի է սեպտեմբերին «Էմմի» հաղթանակի ոչ միայն որպես հրաշալի պատմություն, այլև այն պատճառով, որ ուժեղ հարված է ցեղասպանության ժխտմանը,- հավելել էր Համբարյանը, տեղեկացնում է News.am-ը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-04 19:37
Евросоюз внес в санкционный список азербайджанский танкер «Zangazur», который, по информации европейских чиновников, относится к «теневому флоту» России.
-
2025-06-04 19:35
С июля посольство Германии в Ереване будет принимать заявки на шенгенскую визу не напрямую, а через систему TLScontact. Об этом сообщила пресс-служба диппредставительства.
-
2025-06-04 19:34
Армения и Азербайджан договорились о совместных поисках без вести пропавших. Об этом директор Службы национальной безопасности Армении Армен Абазян заявил журналистам.
-
2025-06-04 19:32
Украина несет огромные потери и отступает по всей линии фронта, поэтому пытается запугать Россию терактами, заявил президент Владимир Путин.