Իրավապահների կողմից երեխաների աչքի առաջ քաղաքացուն ծեծի ենթարկելու փաստի առթիվ քրեական գործ է հարուցվել
Ոստիկանների կողմից քաղաքացուն երեխաների աչքի առաջ ծեծի ենթարկելու դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել: Այս մասին հոկտեմբերի 26-ին Ազգային ժողովի նիստին «Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրինագծի քննարկման ժամանակ ասաց ՀՀ փոխոստիկանապետ Արա Ֆիդանյանը։
Ֆիդանյանի խոսքով՝ ոստիկանությունն ուժ չէր կիրառի, եթե քաղաքացին կատարեր իրավապահների օրինական պահանջները. «Այլ բան է, թե որքան համաչափ են եղել ոստիկանության ձեռնարկած միջոցառումները։ Նշանակվել է ծառայողական քննություն, ապա հարուցվել է քրեական գործ»,- ասաց փոխոստիկանապետը։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 14-ին Երևանում՝ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում, ոստիկանները քաղաքի բնակիչ Վազգեն Ռաֆայելյանից պահանջել էին լքել ապօրինի շինարարության տարածքը։ Ռաֆայելյանը ավտոպահեստամասեր էր վաճառում և ավտոմեքենաներ էր նորոգում։ Երբ քաղաքացին հրաժարվել էր կատարել իրավապահների պահանջները, նրան ստիպողաբար նստեցրել էին ավտոմեքենան և տարել ոստիկանություն։ Այդ միջադեպից հետո տղամարդը հոսպիտալացվել էր, տեղեկացնում է News.am-ը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-27 16:07
В День Преображения Господня сегодня, 27 июля, в Первопрестольном Святом Эчмиадзине состоялась церемония открытия Католикосской усыпальницы и молитвенного зала для зажигания свечей, построенных во дворе Кафедрального Собора под председательством Католикоса Всех Армян Гарегина Второго.
-
2025-07-27 10:00
В Армении сегодня отмечают праздник Преображения Господня — Вардавар. Это один из пяти больших праздников Армянской Апостольской церкви и один из самых любимых в народе.
-
2025-07-27 09:53
Священник отец Мхитар Алоян опубликовал публикацию под названием «От семинарских лет до католикосата: свидетельство из сердца».
-
2025-07-27 09:48
В программе «Есть вопросы» Aysor.am политический деятель Давид Шахназарян прокомментировал распространяемые сообщения о том, что Армения согласилась делегировать контроль над дорогой в Сюнике американской компании. Премьер-министр Армении не опроверг эту информацию, отметив, что не возражает против такого шага.