Արմեն Գևորգյան․ Դատավոր Դանիբեկյանը վնաս է հասցնում պետության շահերին, այդ թվում՝ նյութական
Դատավոր Աննա Դանիբեկյանը վնաս է հասցնում պետության շահերին, այդ թվում՝ նյութական։ Այս մասին հոկտեմբերի 26-ի նիստում դատավորի ինքնաբացարկի մասին փաստաբանի միջնորդության քննարկման ժամանակ ասաց նախկին փոխվարչապետ, պատգամավոր Արմեն Գևորգյանը։
«Մասնակցելով գործընթացին՝ ես միշտ մտածել եմ պետության հեղինակության մասին։ Այն մասին, որ իմ գործողությունները պետք է օգնեն, որպեսզի դատական իշխանության հեղինակությունը մնա բարձրունքում, որպեսզի հասարակությունը պատկերացում ունենա նրա անկախության մասին։ Ես երբեք թույլ չեմ տվել, որ ինձ պիտակավորեն, միշտ մտածել եմ, որ ամեն մեկն իր գործն է անում։ Ես ունեմ իմ կարծիքը՝ ով ինչպես է դա արել և նպաստել հեղինակությանը։ Ցավոք, ամեն ինչ հակառակն է արվում։ Այժմ ցանկանում եմ նշել, որ ես պետք է մասնակցեմ սահմանին իրավիճակի հարցով փակ նիստին։ Ես հարցեր ունեի։ Դրա փոխարեն ես այստեղ եմ, քանի որ դատարանը չի հարգում ներկայացուցչական մարմնի աշխատանքի կարևորությունն ու նշանակությունը։ Բացի այդ, մեզ մշտապես հիշեցնում են ՔՕ-ի և ՔԴՕ-ի մասին։ Սակայն դրանով չեն սպառվում օրենքները։ Կա նաև դատական օրենսգիրք, որի հոդվածներից մեկը վերաբերում է դատավորների պահվածքին։ Դատավորը չպետք է հիմքեր ստեղծի բացարկի համար»,-հիշեցրեց Գևորգյանը։
Նա կոնկրետ օրինակ բերեց։ 2020 թվականի օգոստոսին դատը հետաձգվեց, և փաստացի հրաժարվեցին հանել Գևորգյանի հաշիվների կալանքը, նույն տարվա սեպտեմբերին թույլատրեցին 5 մլն դրամ փոխանցել «Հայաստան» հիմնադրամին, 2021 թվականի մայիսին կրկին մերժեցին գումարի փոխանցումը քաղաքական դաշինքի հաշվին, 2021 թվականի սեպտեմբերին ևս հրաժարվեցին հանել կալանքն ու թույլ չտվեցին ԱԺ վերադարձնել գումարը, որը նախատեսված էր Ստրասբուրգ այցի համար (այցը չէր կայացել դատարանի արգելքի պատճառով-խմբ․)։ «Դատավոր Աննա Դանիբեկյանը վնաս է հասցնում պետության շահերին, այդ թվում՝ նյութական։ 507 հազար արդեն անվերադարձ։ Դա անհերքելի փաստարկ է»,-նշեց Գևորգյանը, տեղեկացնում է News.am-ը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-08-12 14:53
Взятые премьер-министром Николом Пашиняном обязательства в рамках подписанных в США соглашений несут новые экзистенциальные угрозы для Армении и армянского народа. Об этом говорится в заявлении оппозиционной фракции "Армения".
-
2025-08-11 20:42
Заявление Исполнительного органа Республиканской партии Армении (РПА) Республиканская партия Армении (РПА) выражает серьёзную обеспокоенность по поводу трехстороннего меморандума, подписанного в Вашингтоне, расценивая его как очередной опасный (капитуляционный) документ, подписанный управленцами Армении под давлением азербайджанской агрессии, односторонних требований и геополитических процессов. Высоко оценивая миротворческие усилия президента США Дональда Трампа, необходимо зафиксировать, что подписанием данного соглашения авантюристские управленцы Армении ставят под угрозу суверенитет страны, а также жертвуют правами народа Арцаха, легитимизируя этнические чистки и насильственное выселение, осуществлённые бакинским режимом.
-
2025-08-07 16:48
Летняя жара может стать серьёзным испытанием для смартфонов, вызывая перегрев и ускоряя износ их компонентов. Мастер по ремонту техники с платформы «Авито Услуги» Михаил Демидов поделился с «Газетой.Ru» рекомендациями, как защитить устройство в жаркую погоду и избежать поломок. Вот ключевые советы, которые помогут продлить срок службы вашего смартфона.
-
2025-08-05 14:02
Возможное подписание мирного договора между Арменией и Азербайджаном под эгидой США может создать серьезные риски для внешней политики и системы безопасности Армении. Об этом заявил зампредседателя Республиканской партии Армении Армен Ашотян на пресс-конференции во вторник, отвечая на вопрос Sputnik Армения.