Ո՞ւմ է վերաբերելու 2 տարով անձնագիր ստանալու դրույթը
ՀՀ ոստիկանապետի տեղակալ Արա Ֆիդանյանը վստահեցնում է` անձնագրերն այսուհետ 2 տարի ժամկետով տրամադրվելու դրույթը վերաբերում է միայն ՀՀ կառավարության 1998 թվականի դեկտեմբերի 25-ի թիվ 821 որոշմամբ նախատեսված անձնագրերին։ Ֆիդանյանն այս մասին հայտնեց ԱԺ–ում` ներկայացնելով «ՀՀ քաղաքացիության մասին օրենքում» փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը։
Նշենք, որ այս նոր դրույթը, ըստ որի` հին նմուշի անձնագրերի վավերականության ժամկետն այսուհետ 2 տարի պետք է լինի, բուռն քննարկումների թեմա է դարձել։ Սա հատկապես մեծ խնդիր է դրսում ապրողների համար։
«Առաջարկվում է հին նմուշի անձնագրերը հետայսու տրամադրել 2 տարի ժամկետով, սակայն հետայսուն բավականին հարաբերական է, քանի որ նախատեսվում է 2022-ի վերջից կամ 2023-ի սկզբից ներդնել նոր կենսաչափական անձնագրերի համակարգ, որով էլ 821 որոշմամբ սահմանված անձնագրերի գործունեությունը լիովին դուրս է գալու։ Այսինքն` 2 տարին ընդամենը մեկանգամյա բնույթ է կրում` մինչև 2023-ի սկիզբը, դրանից հետո դրանք տրվելու են նորից 10 տարվա ժամկետով»,–ասաց Ֆիդանյանը։
Նա հավելեց, որ կենսաչափական անձնագրերի մասով 10 տարի ժամկետը պահպանվում է։
Ֆիդանյանի խոսքով` 3 մլն 199 000–ից ավել հին նմուշի անձնագիր է տրվել, իսկ այժմ ժամկետի մեջ են 2 մլն 386 000 անձնագրեր։
Նա հերքեց լուրերը, թե անձնագրերի ժամկետի փոփոխման հարցը կապված է այն հանգամանքով, որ անձնագիր հրատարակող նոր ընկերություն է մտնում շուկա։ Փոխոստիկանապետի խոսքով` նոր անձնագրերի ներդրման ուղղությամբ դեռևս հայտարարվել է միայն դիզայնի մրցույթ, իսկ ամբողջական համակարգի ներդրման մրցույթ չի էլ հայտարարվել, պատկերացում չունեն, թե որ ընկերությունը կզբաղվի դրանցով։
Փոխոստիկանապետը վստահեցրեց` այն անձնագրերը, որոնք ժամկետի մեջ են, շարունակելու են մնալ ուժի մեջ։
Հիշեցնենք` Ֆիդանյանն այսօր ԱԺ-ում հայտնել էր, որ նախագծով առաջարկվում է նաև ՀՀ քաղաքացի հանդիսացող չափահաս զավակներ ունեցող անձանց իրավունք վերապահել առանց ՀՀ-ում 3 տարի մշտական բնակության և հայերենով բացատրվելու կարողության պահանջի ՀՀ քաղաքացիություն ձեռք բերել։ Առաջարկվում է նաև ՀՀ քաղաքացիություն ձեռք բերելիս առաջին անգամ ՀՀ քաղաքացու անձնագիր ստանալու հնարավորություն նախատեսել օտարերկրյա բոլոր պետություններում գործող ՀՀ դեսպանություններում և հյուպատոսական հիմնարկներում, տեղեկացնում է Sputnik Արմենիա-ն։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-23 17:07
«Люди, которые по устным указаниям Алиева пытаются исказить Конституцию РА, внезапно вспомнили, что законы РА важны, когда в Швеции принимается арбитражное решение, требующее приостановить посягательства Никола на АО "Электрические сети Армении" (на время забудем, что этот так называемый закон на самом деле был "слеплен" за несколько дней и очевидно противоречит Конституции – это николовская пустышка)», – пишет военный эксперт Карен Вртанесян
-
2025-07-23 17:04
Решение Арбитражного института Торговой палаты Стокгольма подлежит немедленному исполнению. Об этом заявил в ходе пресс-конференции руководитель инициативы "Армения – это я", экономист Наири Саркисян.
-
2025-07-23 16:58
Председатель Комиссии по регулированию общественных услуг Армении не уполномочен оценивать вопрос применимости мер по обеспечению, предусмотренных актом, принятым 22 июля 2025 года, в результате арбитражного спора, учитывая, что порядок признания и исполнения иностранных арбитражных решений определен законодательством Армении и международными договорами. Об этом говорится в заявлении, распространенном главой КРОУ в связи с муссируемыми в прессе сведениями.
-
2025-07-23 16:52
Власти Армении уже согласились передать США контроль над «Зангезурским коридором», который должен соединить основную часть Азербайджана с Нахичеванью, утверждает издание Periodista Digital, ссылаясь на содержание «секретного меморандума» между Арменией, Азербайджаном и США