Լիահույս ենք՝ միտրոպոլիտ Իլարիոնի հայտարարությունը որևէ աղերս չունի ռուսական եկեղեցու պաշտոնական դիրքորոշման հետ
Արցախի Հանրապետության նկատմամբ ադրբեջանա-թուրքական ագրեսիայի արդյունքն ազդել է ոչ միայն Թուրքիայի և Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության քաղաքական վարքի, այլ նաև օտարերկրյա որոշ շրջանակների վրա, որոնք, խեղաթյուրելով ու նենգափոխելով արցախյան հիմնախնդրի էությունը, հանդես են գալիս միակողմանի հայտարարություններով։ Այս մասին հայտարարություն է տարածել ՀՅԴ Բյուրոյի Հայ Դատի կենտրոնական գրասենյակը:
Հայտարարությունում նաև ասվում է. «Այդ հայտարարությունները գրեթե բացարձակ նմայնությամբ կրկնում են ադրբեջանական պետական դիրքորոշումները։
Ցավալի է, որ պատերազմական հանցագործություններով հայտնի և ինքնորոշվող ժողովրդի նկատմամբ ագրեսիա իրականացրած կողմի պաշտպանությանն են լծվել նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ պետություններում կարևոր հանգամանքներ զբաղեցնող կամ զբաղեցրած պետական ու կրոնական գործիչներ։
Մասնավորապես՝ խստորեն դատապարտում ենք Ռուս ուղղափառ եկեղեցու Մոսկվայի պատրիարքարանի արտաքին եկեղեցական կապերի բաժնի ղեկավար միտրոպոլիտ Իլարիոնի և Մինսկի խմբի ամերիկացի նախկին համանախագահ Մեթյու Բրայզայի խնդրահարույց հայտարարությունները։ Վերջինս տևական ժամանակահատված է, որ իր առօրյա գործունեությամբ ու անձնական հետաքրքրություններով գտնվում է ադրբեջանական և թուրքական շրջանակների տրամադրության տակ։
Հետևաբար, Բրայզայի հակահայ հայտարարություններն այդքան զարմանահարույց չէին, որքան Ռուս ուղղափառ եկեղեցու բարձրաստիճան հոգևորականի հայտարարությունը՝ Արցախի փոքր հատվածի՝ հայկական վերահսկողության տակ գտնվելու ժամանակավոր բնույթի մասին։
Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու և Ռուս ուղղափառ եկեղեցու հարաբերությունները չափվում են հարյուրամյակներով, ու թեև ժամանակ առ ժամանակ գրանցված անախորժ միջադեպերին, ի պատիվ մեր հոգևոր հայրերի, հնարավոր է եղել փոխադարձ հարգանքի և արժևորման միջավայրում շտկել խնդիրները։ Հայ ժողովուրդն իրավունք ունի քույր եկեղեցու հայրերից ակնկալելու նվազագույնը անկողմնակալ դիրքորոշում։ Լիահույս ենք, որ միտրոպոլիտ Իլարիոնի հայտարարությունը որևէ աղերս չունի ռուսական եկեղեցու պաշտոնական դիրքորոշման հետ։
Ակնհայտ է, որ ադրբեջանական կողմը, միջազգային սաստկացող ճնշումների և վերահաս պատժի անխուսափելիության հեռանկարի ֆոնին, ձեռնամուխ է եղել իր արարքների միջազգային լեգիտիմության պատրանքի ձևավորմանը` այդ գործում փորձելով ներառել հնարավորինս հնչեղ անուններ։
Միջազգային ամենատարբեր գործընկերներից և հոգևոր կառույցների պետերից ակնկալում ենք իրենց իրավասությունների սահմաններում կանխել կարևոր հանգամանքներ զբաղեցնող անձանց ներգրավումն ադրբեջանական քարոզչամեքենայում։
Արտաքին գործընկերները մեր ժողովրդի հանդեպ իրենց քաղաքականությունը չպետք է պայմանավորեն` ելնելով մեր երկրի անցողիկ դժվարությամբ կամ Հայաստանի իշխանությունների կեցվածքով։ Մեր ժողովուրդն իր պատմությամբ քանիցս ապացուցել է ծանրագույն դժվարությունները հաղթահարելու՝ իր ունակությունը։
ՀՅԴ Հայ դատի հանձնախմբերն ու գրասենյակներն ամբողջ աշխարհում շարունակում են ուշի ուշով հետևել հընթացս զարգուցումներին, պետական կառույցների և անհատ գործիչների հայտարություններին, տեղեկացնում է News.am-ը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-04 05:47
«В Бакинском суде продолжается «суд» над нашими соотечественниками. На последнем судебном заседании военно-политическому руководству Арцаха было предъявлено очередное сфабрикованное обвинение о том,что якобы в ходе войны 2020 года в ряде населенных пунктов, включая Агдам, погибли и получили ранения мирные жители». Об этом написала сопредседатель партии «Страна для жизни» Мане Тандилян.
-
2025-06-04 05:40
Азербайджан готовит информационную базу для сноса кафедрального собора Покрова Пресвятой Богоматери и церкви Святого Акопа в Степанакерте, сообщает Омбудсмен по вопросам культурного наследия армянского нагорья Овик АВАНЕСОВ.
-
2025-06-03 19:46
Накануне, 2 июня, Инспекционный орган продовольственной безопасности Армении сообщил о запрете на ввоз в страну 213 тонн арбузов с повышенным содержанием нитратов.
-
2025-06-03 19:44
На 89-м году жизни скончался народный артист СССР, композитор Евгений Дога. Об этом сообщает ТСВ Приднестровье, сообщают «Ведомости».