Թագուհի Թովմասյանը դուրս է եկել փակ քննարկումից
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը դուրս է եկել դահլիճից, որտեղ փակ քննարկում է ընթանում սահմանին տիրող իրավիճակի, ինչպես նաև սահմանազատման աշխատանքների առնչությամբ։ Թովմասյանը լրագրողների հետ ճեպազրույցում հայտնեց` խորը հիասթափված է և չի ուզում տեսնել, լսել այդ խեղկատակությունը։
Ընդդիմության առաջարկով ԱԺ–ում կազմակերպված փակ քննարկմանը ներկա են ԶՈւ ԳՇ պետի առաջին տեղակալ Կամո Քոչունցը և ԱԱԾ սահմանապահ զորքերի հրամանատար Արման Մարալչյանը:
«Որևէ հարցի պատասխան չի տրվում, և ինչ հարցնում ենք, ասում են՝ պետական գաղտնիք է, անգամ սահմանի երկայնքի չափը չեն հայտնում։ Կարծում եմ`սա ուղղակի արհամարհանք է խորհրդարանի նկատմամբ»,–ասաց Թովմասյանը, տեղեկացնում է Sputnik Արմենիա-ն։
Նրա խոսքով` ինքը հետաքրքրվել է, թե ինչու կահավորված չեն ՀՀ սահմանները, ինչու է հովիվը «դիմավորում» ադրբեջանցիներին։ Ըստ Թովմասյանի` իշխանության տեսակետն է, որ որևէ հարցի հստակ պատասխաններ չտան։
Ինչ վերաբերում է սահմանազատման աշխատանքներին, ապա, պատգամավորի խոսքով, այս առումով էլ որևէ հստակ պատասխան չեն տրամադրում։
Հիշեցնենք, որ ՀՀ ազգային ժողովի ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը դեռ օգոստոսի 17-ին էր առաջարկել սահմանին տիրող իրավիճակի հարցի առնչությամբ փակ քննարկում կազմակերպել։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-21 05:11
Постоянный представитель Республики Арцах во Франции Ованнес Геворкян обратился с открытым письмом к президенту Франции Эммануэлю Макрону в связи с визитом французского посла в оккупированный Шуши.
-
2025-07-19 15:51
Нижняя палата двухпалатного федерального парламента Бельгии – Палата представителей, единогласно приняла резолюцию «О ситуации в Нагорном Карабахе и необходимости мира на Южном Кавказе».
-
2025-07-19 15:25
Азербайджанская диаспора в Подмосковье, вероятно, будет расформирована – об этом в разговоре с Газетой.Ru сообщил бывший руководитель организации Эльшан Ибрагимов. По его словам, в текущих условиях желающих заниматься деятельностью диаспоры практически не осталось.
-
2025-07-19 15:19
Запад не сможет обеспечить безопасность Армении и дать ей какие-либо гарантии, заявил РИА Новости глава Союза армян России Ара Абрамян.