Իսրայելն անցկացնում է պատմության մեջ ՌՕՈՒ խոշորագույն զորավարժությունները
Իսրայելն անցկացնում պատմության մեջ ՌՕՈՒ խոշորագույն զորավարժությունները, որին միանում են մի քանի արևմտյան երկրներ և Հնդկաստանը։ Արաբական Միացյալ Էմիրությունների ռազմաօդային ուժերի ղեկավարը մտադիր է ստուգել զորավարժությունները, հայտնում է Ynet-ը։
Իբրահիմ Նասեր Մուհամմադ ալ-Ալավիի այցը ԱՄԷ-ի զինվորական պաշտոնյայի առաջին այցն է հրեական պետություն այն բանից հետո, երբ երկու երկրներն անցյալ տարի ԱՄՆ-ի միջնորդությամբ հարաբերությունների կարգավորման համաձայնագիր էին ստորագրել:
Իսրայելի ռազմաօդային ուժերի օպերացիայի ղեկավար Ամիր Լազարը լրագրողներին ասել է, որ զորավարժությունները «ուղղված չեն Իրանի դեմ», սակայն բանակի պաշտոնյաները հայտարարել են, որ իսլամական հանրապետությունը մնում է Իսրայելի գլխավոր ռազմավարական սպառնալիքը և գտնվում է նրա ռազմական պլանավորման մեծ մասի կենտրոնում: Իսրայելը 2013 թվականից ի վեր Նեգև անապատում երկու տարին մեկ անցկացնում է, այսպես կոչված, «Կապույտ դրոշ» զորավարժություններ։
Այս տարի մասնակից երկրների թվում են Ֆրանսիան, ԱՄՆ-ը և Գերմանիան, ինչպես նաև՝ Մեծ Բրիտանիան, որի ինքնաթիռները 1948 թվականին հրեական պետության ստեղծումից հետո առաջին անգամ թռել են Իսրայելի տարածքով:
Լազարի խոսքով՝ զորավարժություններին մասնակցում են ավելի քան 70 կործանիչներ, այդ թվում՝ Mirage 2000s-եր, Rafales-եր և F-16-եր, և անձնակազմի մոտ 1500 անդամ։ Թեև ԱՄԷ-ի ինքնաթիռները չեն մասնակցում զորավարժություններին, Լազարն ասել է, որ երկրի ռազմաօդային ուժերի ղեկավարի այցը «շատ նշանակալի է»:
Նա նշել է, որ «Կապույտ դրոշ» զորավարժությունները մասամբ ուղղված են տարբեր երկրների կողմից կառավարվող տարբեր տեսակի ինքնաթիռների համապատասխանեցմանը՝ մարտական անօդաչու թռչող սարքերի և այլ սպառնալիքների դեմ պայքարելու համար։ Ըստ Լազարի՝ Իրանը կենտրոնացած է «ԱԹՍ-ների բանակ ստեղծելու վրա»։ Հնարավոր է, որ «երբևէ» զորավարժություններին մասնակցող երկրները «միասին աշխատեն»՝ «իրանական սպառնալիքին հակազդելու համար», հավելել է նա, տեղեկացնում է News.am-ը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-26 14:32
Несмотря на то, что власти подавляли митинги и акции народа Арцаха угрозами и шантажом применения силы, ситуация не изменилась, заявил депутат Национального собрания Армении Тигран Абрамян.
-
2025-07-26 14:31
Представитель МИД Армении Ани Бадалян обвинила армянскую службу «Радио Свобода» в распространении дезинформации о дороге, проходящей через Сюник, и её возможной передаче под контроль США. Она отметила, что ложные тезисы были опубликованы параллельно с материалами российского телеканала «Россия сегодня».
-
2025-07-26 14:29
После ремонта газопровода, с 13:40 субботы возобновлена подача газа в Армению. Об этом сообщает "Газпром Армения".
-
2025-07-26 14:27
Новоназначенный заместитель директора по сбыту компании «Электросети Армении» (ЭСА), директор по обслуживанию электроснабжения Еревана Арман Смбатян получил должность благодаря тому, что катался на велосипеде с премьер-министром Николом Пашиняном и сблизился с ним, пишет газета «Грапарак».