Պաշտպանը` Չարչյանի գործի ընթացքի մասին
«Հայաստան» դաշինքի պատգամավոր Արմեն Չարչյանի գործով այսօրվա դատական նիստը հետաձգվել է մինչև նոյեմբերի 22-ը։ Տեղեկությունը Facebook-ի իր էջում հայտնել է Չարչյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը։
«Հարկ եմ համարում տեղեկացնել հասարակությանը, որ դատարանի կողմից դատաբժշկական փորձաքննություն նշանակելուց հետո արդեն ուղիղ մեկ ամիս է անցել, սակայն մինչ օրս ոչ միայն եզրակացություն առկա չէ, այլև նույնիսկ համապատասխան հանձնաժողով ստեղծված չէ, որը պետք է կատարի փորձաքննությունը։ Այսինքն՝ իրավասու փաստացի մեկ ամիս իրավասու մարմինն անգործություն է ցուցաբերում, իսկ ՀՀ առողջապահության նախարարությունն էլ իր հերթին ոչ մի կերպ դրան չի արձագանքում»,–գրել է պաշտպանը։
Նրա խոսքով` ստեղծված իրավիճակը ևս մեկ անգամ ապացուցում է, որ ՀՀ իշխանությունները նպատակ ունեն ամեն գնով պրոֆեսորին երկար պահել բանտում, ինչը պարզապես իրավական նիհիլիզմի տարր է իր մեջ պարունակում:
«Հորդորում եմ ՀՀ առողջապահության նախարարին հրատապ ձևով պատասխանել դատարանի գրությանը և կազմակերպել բժշկական հանձնաժողովի ստեղծումը: Հակառակ պարագայում Չարչյանի համար անդառնալի հետևանքների առաջացման համար ողջ պատասխանատվությունը դուք եք կրելու, տիկի՛ն»,–գրել է Ալեքսանյանը, տեղեկացնում է Sputnik Արմենիա-ն։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-08-02 00:38
Представляем экспертное мнение по вопросам управления репутацией и связей с общественностью в Армении от Шушан Арутюнян, соучредителя коммуникационной компании AxelMondrian.
-
2025-08-01 19:14
Зампредседателю Республиканской партии Армену Ашотяну изменена мера пресечения - с домашнего ареста на административный надзор. Об этом Sputnik Армения сообщил адвокат Ашотяна Тигран Атанесян.
-
2025-08-01 16:32
Первый заместитель председателя комитета Госдумы России по делам СНГ Константин Затулин предложил включить политолога Сергея Маркова в список иноагентов из-за дифирамбов, которые он произносил в адрес президента Азербайджана Ильхама Алиева, а затем попыток оправдаться за это. EADaily приводит полный текст заявления Затулина, которое он опубликовал 1 августа в телеграм-канале.
-
2025-08-01 16:19
С большим интересом ознакомился со статьей министра иностранных дел Российской Федерации, посвящённой 50-летию Хельсинского Заключительного Акта и созданию ОБСЕ.