ԱՄՆ Կոնգրեսը կարգելափակի Թուրքիային F-16 կործանիչներ վաճառելու ցանկացած փորձ
Երկու կուսակցություններից կոնգրեսականների խումբը ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմին կոչ է արել չվաճառել Թուրքիային կործանիչները և հայտարարել, որ Կոնգրեսը կարգելափակի ցանկացած փորձ, փոխանցում է «Ամերիկայի ձայն»-ը։
Բայդենին և պետքարտուղար Էնթոնի Բլինքենին ուղղված գրավոր դիմումի մեջ 11 օրենսդիրներ խորին մտահոգություն են հայտնել՝ կապված վերջին հաղորդագրությունների հետ,որոնցում ասվում է, որ Թուրքիան կարող է F-16 քառասուն կործանիչ գնել ԱՄՆ-ից և 80 հավաքածու այդ կործանիչների արդիականացման համար։
«Այն բանից հետո, երբ սեպտեմբերին նախագահ Էրդողանը հայտարարեց, որ Թուրքիան ռուսական Ս-400 հակահրթիռային պաշտպանության համակարգերի հավելյալ խմբաքանակ ձեռք կբերի, մենք չենք կարող սպառնալիքի տակ դնել մեր ազգային անվտանգությունն ու ամերիկյան ինքնաթիռներ ուղարկել մեր դաշնակցին, որը շարունակում է իրեն դրսևորել որպես մեր թշնամի»,-ասվում է դիմումի մեջ։
Անկարան ավելի վաղ պատվիրել է ավելի քան հարյուր F-35 ռմբակոծիչներ, սակայն ԱՄՆ-ն բացառել է Թուրքիային F-35-երի ծրագրից 2019 թվականին Անկարայի կողմից ռուսական Ս-400-երի գնման պատճառով, տեղեկացնում է News.am-ը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-04 19:37
Евросоюз внес в санкционный список азербайджанский танкер «Zangazur», который, по информации европейских чиновников, относится к «теневому флоту» России.
-
2025-06-04 19:35
С июля посольство Германии в Ереване будет принимать заявки на шенгенскую визу не напрямую, а через систему TLScontact. Об этом сообщила пресс-служба диппредставительства.
-
2025-06-04 19:34
Армения и Азербайджан договорились о совместных поисках без вести пропавших. Об этом директор Службы национальной безопасности Армении Армен Абазян заявил журналистам.
-
2025-06-04 19:32
Украина несет огромные потери и отступает по всей линии фронта, поэтому пытается запугать Россию терактами, заявил президент Владимир Путин.