Արցախում կորոնավիրուսային հիվանդության 37 նոր դեպք է գրանցվել, կա մահվան մեկ դեպք
Հոկտեմբերի 26-ին կատարվել է 169 թեստավորում, որի արդյունքում Արցախում կորոնավիրուսային հիվանդության 37 նոր դեպք է գրանցվել: Վարակակիրներից 21-ը Ստեփանակերտ քաղաքի, 6-ը՝ Մարտակերտի, 3-ը՝ Ասկերանի, 2-ը՝ Մարտունու շրջանների բնակիչներ են և 5-ը՝ ՀՀ քաղաքացի:
Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 145 վարակակիր: Բժիշկները 18 հիվանդի վիճակը գնահատում են ծայրահեղ ծանր, 70-ինը՝ ծանր, այդ թվում երիտասարդ տարիքի անձինք: Թեթև ձևերը բուժում են ստանում ամբուլատոր պայմաններում:
Կա մահվան 1 դեպք։ Հիվանդը 68-ամյա կինը մահացել է կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) հետևանքով, ում մոտ ախտորոշվել էր երկկողմանի պոլիսեգմենտար թոքաբորբ, կրծքավանդակի հետին մասի սարկոմա, պրոգրեսիվ պոլիօրգան անբավարարություն:
Արցախում 2021 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 16057 քաղաքացու հետազոտություն, որից 1763-ի մոտ արձանագրվել է դրական թեստի պատասխան։
Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունը կրկին հորդորում է հետևել ցուցումներին՝ նոր բռնկումներից խուսափելու և օր առաջ կորոնավիրուսային վարակը հաղթահարելու համար, տեղեկացնում է Aysor.am-ը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-18 05:27
Адвокат Заруи Постанджян сообщила, что судья по делу Лианы Арутюнян принял решение о ее отстранении.
-
2025-07-18 05:24
Президент Турции Реджеп Эрдоган назвал Израиль террористическим государством после ударов ЦАХАЛ по сирийским правительственным объектам.
-
2025-07-18 05:20
Власти Армении заверили иранскую сторону, что развитие сотрудничества с другими странами, в том числе европейскими, происходит не в ущерб отношениям Еревана и Тегерана. Об этом заявил посол Исламской республики Мехди Собхани в интервью Общественному телевидению Армении.
-
2025-07-18 05:17
Правительство Словении объявило персонами нон грата министра национальной безопасности Израиля Итамара Бен-Гвира и израильского министра экономики Бецалеля Смотрича, сообщает Словенское телеграфное агентство (STA).