Հադրութի բնակիչները բողոքի ակցիա են անցկացնում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Այսօր մեր կարգավիճակում ոչ մի բան չի փոխվել, բայց 3 ամսից ավել է, որ պետության կողմից ոչ մի աջակցություն չենք ստանում: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 27-ին, կառավարության դիմաց Արցախի օկուպացված տարածքներին բռնի տեղահանված բնակիչների բողոքի ակցիայի ժամանակ նշեց Հադրութի բնակիչ Արթուր Ստեփանյանը:
«Մոտ մեկ ամիս առաջ խոսք են տվել, որ լինելու է 25 և 50-հազարական դրամների աջակցություն ու 2 օրը մեկ սոցապ փոխնախարարների մակարդակով, այսինքն Դավիթ Խաչատրյանն է ելույթ ունենում տարբեր լրատվամիջոցներով, ասում՝ որոշումը կա, բայց չգիտես ինչու ծրագիրը չի գործում, որ գոնե բնակարանների վարձը տանք: Մի մասին արդեն հյուրատներից հանում են ստիպողաբար: Բայց մենք ինչպես մեկ տարի առաջ տուն-տեղ կորցրած մարդիկ ենք եղել, այդպես էլ մնացել ենք տուն-տեղ կորցրած: Չգիտենք, թե ինչու են մեր հանդեպ այդպես վարվում:
Ձմեռ է գալիս, մարդկանց հանում են հյուրատներից, ծանր կացության մեջ ենք հայտնվել: Մենք փախստականի կարգավիճակ ենք պահանջում»,-ասաց նա:
Արթուր Ստեփանյանը տեղեկացրեց, որ արդեն 2 ամիս է դիմել են վարչապետին, բայց ոչ մի պատասխան չեն ստացել. «Մենք այստեղից գնալու ենք ՄԱԿ-ի գրասենյակ, որ ցույց տանք, որ ՀՀ-ում փախստականներ կան, որը մեր իշխանությունները թաքցնում են: Դրանից հետո էլ գնալու ենք Ֆրանսիայի դեսպանություն: Նամակ ենք պատրաստել Ֆրանսիայի նախագահին որով հումանիտար ապաստան ենք խնդրում»,-ընդգծեց Հադրութի բնակիչը, տեղեկացնում է News.am-ը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-06 05:31
Правительство Армении не приняло основные предложения карабахцев по жилищной программе, сообщает Совет по защите прав арцахцев.
-
2025-06-06 05:27
Верховный лидер Ирана Аятолла Сейед Али Хаменеи заявил, что мусульманские страны должны прекратить всякую помощь Израилю и помешать ему «совершать дальнейшие жестокие действия против палестинцев в секторе Газа», сообщает Mehr.
-
2025-06-06 05:23
Президент США Дональд Трамп и богатейший человек в мире, предприниматель Илон Маск начали критиковать друг друга из-за неоднозначного налогового проекта американского лидера.
-
2025-06-06 05:20
Мои полномочия на посту исполнительного директора Всеармянского фонда «Айастан» завершились в связи с переходом на дипломатическую службу. Об этом написал на своей странице в Facebook Айкак Аршамян.