Էդգար Պենյա Պառա. Ես աղոթք եմ բարձրացնում, որպեսզի ողջ ժողովուրդը ապրի խաղաղության մեջ
Հայաստանում Վատիկանի Առաքելական նվիրակության բացումը Հայաստանի և ողջ միջազգային հանրության համար կդառնա կամուրջների կառուցման և տարածաշրջանում արդարացի խաղաղության ձեռքբերման նոր խորհրդանիշ։ Այս մասին ասաց Սուրբ Աթոռի պետքարտուղարի ընդհանուր հարցերով փոխանորդ, արքեպիսկոպոս Էդգար Պենյա Պառան ՀՀ ԱԳՆ ղեկավար Արարատ Միրզոյնաի հետ ճեպազրույցում։
Նրա խոսքով՝ այցը և հանդիպումը հաստատում են գործընկերային հարաբերությունները Հայաստանի և Վատիկանի միջև։ Նա նշեց, որ բերել է Հռոմի պապ Ֆրանցիսկոսի ողջույնը։
Արքեպիսկոպոսը շնորհակալություն հայտնեց Հայաստանի իշխանություններին և բոլորին, ովքեր մասնակցել են նվիրակության բացմանը այսքան կարճ ժամկետում։ «Դա հնարավոր դարձավ, որովհետև մենք հավատում էինք։ Ես հավատում եմ, որ Հայաստանում Վատիկանի Առաքելական նվիրակության բացումը Հայաստանի և ողջ միջազգային հանրության համար կդառնա կամուրջների կառուցման և տարածաշրջանում արդարացի խաղաղության ձեռքբերման նոր խորհրդանիշ»,- նշեց արքեպիսկոպոսը։
Նա հիշեցրեց, որ եկող տարի նշվելու է Հայաստանի և Վատիկանի միջև հարաբերությունների հաստատման 30-ամյակը։ Նվիրակության բացումը կամրապնդի հարաբերությունները, ՀԱԵ և Վատիկանի կապը, հանրապետության կաթոլիկ համայնքը։ «Սա նաև Կաթոլիկ եկեղեցու հարգանքի վկայությունն է այս հողի հանդեպ, որտեղ ապրում է հնագույն ժողովրդի մի մասը, որն առաջինն է քրիստոնեություն ընդունել։ Հայտնի են Վատիկանի և Էջմիածնի միջև համագործակցությունը և բարեկամությունը։ Մենք պատրաստ ենք միասին աշխատել հայ ժողովրդի բարօրության և զարգացման համար»,- ընդգծեց արքեպիսկոպոսը՝ թվարկելով Կաթոլիկ եկեղեցու մասնակցությունը Հայաստանում իրականացվող տարբեր ծրագրերում։
Ամփոփելով՝ արքեպիսկոպոսը հաստատեց Վատիկանի օժանդակությունը Հայաստանի իշխանությունների քայլերին՝ ուղղված խաղաղության ձեռքբերմանը, զինաթափմանը, մարդու իրավունքների պաշտպանությանը, մշակութային և մարդկային զարգացմանը, կրոնական ազատությանն ու շրջակա միջավայրի պաշտպանությանը։ «Ես աղոթք եմ բարձրացնում, որպեսզի ողջ ժողովուրդը ապրի շարունակական խաղաղության մեջ և օգտվի սոցիալական առաջընթացից՝ շարունակելով դարեդար, սերնդեսերունդ փոխանցվող քրիստոնեական ավանդույթները»,- ասաց արքեպիսկոպոսը, տեղեկացնում է News.am-ը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-17 19:38
Центробанк Армении рассматривает несколько сценариев по рискам, связанным с конфликтом Ирана и Израиля. Об этом председатель Центробанка Армении Мартин Галстян заявил на пресс-конференции.
-
2025-06-17 19:34
Глава ГК "Ташир", российский бизнесмен Самвел Карапетян не задержан, сообщили Sputnik Армения в пресс-службе МВД страны.
-
2025-06-17 19:30
Глава Союза армян России Ара Абрамян осудил действия армянских властей в отношении российского предпринимателя армянского происхождения Самвела Карапетяна.
-
2025-06-17 19:27
Давид Амбарцумян, мэр Масиса, обратился к соотечественникам с предложением в этом году широко и торжественно отпраздновать праздник Кафедрального Собора Святого Эчмиадзина, который Армянская Апостольская Церковь отмечает в воскресенье, 22 июня.