Վահե ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ․ ԲՈԼՈՐՈՎԻՆ ԱՅԼ ՏՈՆԱՑՈՒՅՑ
Այսօր Իշխանությունը ԱԺ բերեց հունվարյան տոնացույցում փոփոխությունների մի նախագիծ։ Այդ քննարկումներին անհասկանալիորեն ակտիվությամբ ներքաշվեց նաև ընդդիմությունը։
Մեծ հաշվով, պատերազմի հետեվանքով փոխվել է մեր ողջ տոնացույցը։ Ակնհայտորեն կորցրել են իրենց հնչեղությունը մեր հպարտության մի շարք օրերը և, ցավոք, ձևավորվել են վշտի և սգո նոր օրեր։
Տրամաբանական կլիներ, որ եթե ո´չ իշխանությունը, ապա գոնե խորհրդարանական ընդդիմությունը սեպտեմբեր 27-ից նոյեմբերի 9-ը հատվածի համար հանդես գար օրենսդրական առաջարկներով։ Սա զուտ տոնացուցային խնդիր չէ, սա երկրում նոր մթնոլորտի ձևավորմանն ուղղված քայլ է։
Սեպտեմբերի 27
Տարբերակ 1
- Հերոսի օր
Հիմնավորում . Սեպտեմբերի 27-ից սկսած՝ Հայաստանի բանակի, Արցախի ՊԲ, կամավորների, ՄՈԲ-ի անդամները իրենց վրա վերցրին քաղաքական ղեկավարության անպատասխանատու, սխալ կառավարման, արտաքին ու ներքին քաղաքական բացթողումների ողջ բեռը՝ անձնազոհաբար կռվելով և տալով իրենց ունեցած ամենաթանկը։
Տարբերակ 2
- Ադրբեջանական բանակի և միջազգային վարձկանների կողմից Արցախի խաղաղ բնակչության դեմ հարձակման և տեղահանման հիշատակի օր հայտարարելու մասին։
Առ այսօր միջազգային հանրությունը լիարժեք տեղեկացված չէ 2021 թվականի սեպտեմբերի 27-ի Արցախի Հանրապետության դեմ սանձազերծած պատերազմի մանրամասներին։ Հայաստանում պետական մակարդակով նշելով այդ օրը՝ մենք ուղերձ ենք հղում միջազգային հանրությանը, որ հետամուտ ենք լինելու բոլոր մանրամասների վերհանմանը և միջազգային ատյաններում, այդ թվում՝ միջազգային քրեական դատարանում, մարդկության դեմ գործած հանցագործությունները փաստելու և մեղավորներին պատասխանատվության ենթարկելու համար։
- Հոկտեմբերի 19-ը «Պատմական աղետի» օր հռչակելու մասին
Հիմնավորում՝Հայաստանի իշխանությունները անհասկանալի ձևաչափով քննարկումների արդյունքում մերժել են պատերազմը դադարեցնելու հնարավորությունը, ինչը կփրկեր հազարավոր կյանքեր և հնարավոր կլիներ խուսափել զգալի տարածքային կորուստներներից։
- Նոյեմբերի 9-ը Խաղաղապահի օր հռչակելու մասին
Հիմնավորում՝Հայաստանի իշխանությունների՝ մինչ պատերազմը և պատերազմի օրերին թույլ տված կոպիտ սխալների պատճառով Արցախի խաղաղ բնակչությունը հայտնվել էր բնաջնջման վտանգի առաջ։ Ադրբեջական բանակի և միջազգային ահաբեկչական խմբավորումների կողմից խաղաղ բնակչության բնաջնջումը հնարավոր եղավ կանգնեցնել հայկական բանակի ստորաբաժանումների՝ մինչև վերջ հերոսական պայքարի և ռուս խաղաղապահների՝ Արցախի Հանրապետությունում տեղակայման շնորհիվ։
Ի հարգանք ռուս խաղաղապահների և աշխարհի այլ վայրերում խաղաղապահ առաքելություն իրականացնող պետությունների՝ Հայաստանում նոյեմբերի 9-ը պետք է նշվի որպես Խաղաղապահի օր։
Հ.Գ. Հեռու եմ այն մտքից, որ իմ առաջարկածները լավագույն և ճշգրիտ ձևակերպումներն են, բայց վստահ եմ, որ պետք է այս ուղղությամբ աշխատել՝ ընդհանուր տրամաբանության մեջ։ Շատ կարևոր է այս հարցում հասարակության տարբեր շերտերի կարծիքը։ Սա մարդկանց համար է, մարդկանց մասին։ Պետք է քննարկել, ստանալ հանրային աջակցություն և դնել պաշտոնական ընթացակարգի մեջ։
Վահե Հովհաննիսյան, Այլընտրանքային նախագծեր խումբ
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-08-05 14:02
Возможное подписание мирного договора между Арменией и Азербайджаном под эгидой США может создать серьезные риски для внешней политики и системы безопасности Армении. Об этом заявил зампредседателя Республиканской партии Армении Армен Ашотян на пресс-конференции во вторник, отвечая на вопрос Sputnik Армения.
-
2025-08-02 00:38
Представляем экспертное мнение по вопросам управления репутацией и связей с общественностью в Армении от Шушан Арутюнян, соучредителя коммуникационной компании AxelMondrian.
-
2025-08-01 19:14
Зампредседателю Республиканской партии Армену Ашотяну изменена мера пресечения - с домашнего ареста на административный надзор. Об этом Sputnik Армения сообщил адвокат Ашотяна Тигран Атанесян.
-
2025-08-01 16:32
Первый заместитель председателя комитета Госдумы России по делам СНГ Константин Затулин предложил включить политолога Сергея Маркова в список иноагентов из-за дифирамбов, которые он произносил в адрес президента Азербайджана Ильхама Алиева, а затем попыток оправдаться за это. EADaily приводит полный текст заявления Затулина, которое он опубликовал 1 августа в телеграм-канале.