Լավրով. ՌԴ-ն ստուգում է Ուկրաինայի կողմից թուրքական «Բայրաքթար»-ի օգտագործման մասին տեղեկատվությունը
Ռուսաստանի Դաշնությունը կապի մեջ է Դոնբասի ներկայացուցիչների հետ, վերստուգում է Ուկրաինայի կողմից թուրքական «Բայրաքթար» անօդաչու թռչող սարքի օգտագործման մասին տեղեկատվությունը։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Ինչ վերաբերում է ուկրաինական զինված ուժերի կողմից Դոնբասի դիրքերում «Բայրաքթար» անօդաչու թռչող սարքի օգտագործման մասին հաղորդագրություններին, ապա մենք այժմ նորից ստուգում ենք այդ տեղեկատվությունը։ Վերջին հայտարարություններից, որոնք տարածվում են Կիևի իշխանությունների կողմից և որոնցով այն շատրվանում է, շատ դժվար է պարզել, թե որտեղ է ճշմարտությունը և որտեղ է հորինվածքը։ Եվ հիմա մենք վերստուգում ենք բոլոր հնարավոր միջոցներով, այդ թվում՝ Դոնբասի ներկայացուցիչների հետ շփումների»,- ասել է նա։
«Պատմությունը, իհարկե, պետք է ստիպի մտորել բոլոր նրանց, ովքեր խրախուսում են Ուկրաինայի քմահաճ պահանջները, որ դրան անհրաժեշտ է ընդունել ՆԱՏՕ: Եվ, իհարկե, ստիպել նրանց մտորել, թե ովքեր են զինում նեոնացիստներին ենթարկվող կիևյան ռեժիմը»,- հավելել է նախարարը։
Ինչպես արդեն տեղեկացրել էինք, նախօրեին Դոնբասում ուկրաինացի զինվորականներն առաջին անգամ «Բայրաքթար» հետախուզական և հարվածային անօդաչու համակարգ կիրառեցին։ «Զինյալներին զինադադար պարտադրելու համար Ուկրաինայի զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարի հրամանով «Բայրաքթար» է կիրառվել։ Անօդաչու թռչող սարքը չի հատել բախման գիծը և կառավարվող ռումբով ոչնչացրել է մեկ թնդանոթ»,- հայտնել են Ուկրաինայի գլխավոր շտաբից, տեղեկացնում է News.am-ը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-07 13:01
В Первопрестольном Святом Эчмиадзине приняли решение впредь реже реагировать на дискредитирующие заявления властей — в частности, на публикации с ненормативной лексикой премьер-министра Никола Пашиняна о Церкви и мирской жизни духовенства. Об этом сообщает газета «Жоховурд» со ссылкой на источники.
-
2025-06-07 13:00
Миллиардер Илон Маск на фоне конфликта с Дональдом Трампом заявил о необходимости создания новой политической партии в США.
-
2025-06-07 12:55
После возвращения двоих наших граждан с территории, находящейся под контролем Азербайджана, можно более свободно рассмотреть буквально "повисший в воздухе" вопрос – как вообще возможно было незаметно пересечь линию соприкосновения?» – написал секретарь фракции «Честь имею» Национального Собрания Армении Тигран Абрамян на своей странице в социальной сети Facebook.
-
2025-06-07 12:45
В эфире Alpha News политолог, эксперт Фонда стратегической культуры Андрей Арешев прокомментировал армяно-российские отношения и подчеркнул, что в Армении есть связанные с властью силы, которые делают ставку на деградацию отношений.