Խոշոր հրդեհ՝ Երևանում. կրակն ու ծուխը տեսանելի են մի քանի կիլոմետրից
Երևանում, այսօր՝ հոկտեմբերի 27-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել. ժամը 13։20-ի սահմաններում ԱԻՆ փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արին Բերդ փողոցի 3/21 հասցեում գտնվող շինության տանիքում հրդեհ է բռնկվել։
Shamshyan.com-ի հաղորդմամբ, օպերատիվորեն ժամանել են Երևանի հրշեջ-փրկարարական ջոկատներից մի քանի մարտական հաշվարկ:
Այս պահին հրշեջները նշված ընկերության աշխատակիցների հետ պայքարում են կրակի տարածման դեմ։ Ծուխը տեսանելի է մի քանի կիլոմետրից։
Պարեկների շնորհիվ հնարավոր է եղել նշված հատվածից հեռացնել կայանված ավտոմեքենաները, ինչը հնարավորություն է տվել, որ հրշեջ ավտոմեքենաներն արագ մոտենան դեպքի վայր։
Տեղում հայտարարվել է հրդեհի բարդության 1-ԲԻՍ կանչ։
Կայքի տեղեկություններով՝ կրակը բռնկվել է «Ամուր երկաթ» ընկերության պահեստային տարածքում։ Ըստ նախնական տեղեկությունների՝ տուժածներ չկան, տեղեկացնում է News.am-ը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-23 15:23
23 июля, в Гегаркуникской области произошло крупное дорожно-транспортное происшествие. Около 09:50 на 6-м километре автодороги Севан–Мартуни столкнулись автомобиль марки Ford Transit и два военных грузовика марки «Урал», зарегистрированных на балансе Министерства обороны Армении. В результате столкновения Ford Transit оказался зажатым между двумя «Уралами».
-
2025-07-23 15:19
В День Преображения Господня (Вардавар) в следственном изоляторе "Ереван-Кентрон" состоится литургия, в которой примут участие арестованные архиепископы Микаел Аджапахян и Баграт Галстанян. Об этом Sputnik Армения сообщил адвокат Аджапахяна Ара Зограбян.
-
2025-07-23 15:17
Давид Казинян подал в суд иск о восстановлении на прежней должности в компании «Электрические сети Армении».
-
2025-07-23 15:15
Руководитель движения «Армения 2026» Нарек Манукян и глава инициативы «Армения – это я» Наири Саркисян 23 июля подписали меморандум о сотрудничестве.