Ռուբեն ՍԱՖՐԱՍՏՅԱՆ․ ԹՈՒՐՔԻԱՅԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅՈՒՆՆ ԸՆԴՀՈՒՊ ՀՐԱՊԱՐԱԿԵԼ Է ՄԻ ՔԱՐՏԵԶ, ՈՐՏԵՂ «ԶԱՆԳԵԶՈՒՐԻ ՄԻՋԱՆՑՔ» ԱՆՎԱՆՎԱԾ ԷՐ ԱՄԲՈՂՋ ՍՅՈՒՆԻՔԸ
Չեմ կարծում, որ որևէ գերտերություն շահագրգռված է, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» գործարկմամբ կամ այս հարցով կարող է ճնշումներ բանեցնել հայկական կողմի վրա։ Ավելի շուտ, ճնշում գործադրում են հենց Թուրքիան և Ադրբեջանը, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը։
«Իհարկե, գրեթե բոլորը կողմ են, որ տարածաշրջանում բոլոր կոմունիկացիաները գործեն, բայց տեսնում ենք, որ Հայաստանի և Ադրբեջանի անմիջական հարևան Իրանը դեմ է։
Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա մենք մի քանի անգամ հայտարարել ենք, որ դեմ չենք երկաթգծի կամ կոմունիկացիաների գործելուն, սակայն չենք ընդունում, այսպես կոչված, «միջանցքի» գաղափարը։ Մինչդեռ Թուրքիան և Ադրբեջանը համառորեն խոսում են դրա մասին», - ասաց Սաֆրաստյանը:
Նա նկատեց, որ սրանից մի քանի օր առաջ Թուրքիայի պետական հեռուստատեսությունն ընդհուպ հրապարակել էր մի քարտեզ, որտեղ «Զանգեզուրի միջանցք» անվանված էր ամբողջ Սյունիքը։
«Այսինքն՝ Թուրքիան և Ադրբեջանը փորձում են ամեն կերպ օգտվել պատերազմում մեր պարտությունից հետո ստեղծված իրադրությունից և գնալով ճնշումն ավելի ուժեղացնել։ Շատ կարևոր է, որ Հայաստանն այդ ճնշմանը չենթարկվի», - ամփոփեց Ռուբեն Սաֆրաստյանը։
Հիշեցնենք, որ Ալիևն ու Էրդողանը երեկ դրել էին «Զանգեզուրի միջանցքով» Հորադիզ-Ջեբրայիլ-Զանգիլան-Աղբենդ մայրուղու հիմքը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-07 17:39
Фракция «Честь имею» Национального собрания представила предложение о выражении недоверия премьер-министру и в качестве кандидата на пост премьер-министра выдвинула члена Совета РПА, руководителя общины Масис Давида Амбарцумяна.
-
2025-06-07 15:17
Турецкая полиция задержала группировку из 20 человек, обвиняемых в краже более 1,1 миллиарда турецких лир (29 миллионов долларов) со счетов иностранных туристов, отдыхавших на турецких курортах, передает госагентство Anadolu.
-
2025-06-07 15:14
Более 14 тыс человек пострадали в первый день Курбан-байрама, получив ранения во время закалывания жертвенных животных, сообщил в X министр здравоохранения страны Кемаль Мемишоглу.
-
2025-06-07 15:13
Кандидат в премьер-министры от фракции Национального собрания «Честь имею» Давид Амбарцумян пишет: