ՀՀ ԱԳՆ․ ՀՀ, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպում դեռ նախատեսված չէ
ՀՀ, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպում դեռ նախատեսված չէ։ Այս մասին այսօր ԱԺ նիստում կառավարական ժամի ընթացքում ասաց ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը՝ մեկնաբանելով Ադրբեջանի հետ սահմանի սահմագծմանն առնչվող եռակողմ փաստաթղթի՝ Մոսկվայում ենթադրյալ ստորագրման մասին լուրերը։
Նրա խոսքով՝ այժմ քննարկվում են հանդիպումների մասին տարբեր առաջարկներ, որոնք կարող են կայանալ այս կամ այն ձևաչափով։
«Չեմ բացառում, որ նման հանդիպումներից մեկի արդյունքում կստորագրվի որևէ փաստաթուղթ։ Սակայն չի նախատեսվում փաստաթղթերի ստորագրում, որոնց մասին հայտնել է հայկական մամուլը։ Առաջին հերթին, խոսքը ռազմագերիների և պահվող անձանց վերադարձի, ինչպես նաև հայկական մշակութային ժառանգության պահպանման ու տարածաշրջանում լարվածության թուլացման մասին է»,-պարզաբանեց նախարարը։
Նա նկատեց, որ նման հանդիպումների արդյունքում, որպես կանոն, հրապարկվում են համաձայնեցված տեքստեր։ «Այնուամենայնիվ, դա այն չէ, ինչի մասին գրում են հայկական մամուլը։ Իհարկե, փակ դռների հետևում հանդիպումների ընթացքում հայկական կողմի դիրքորոշումը լիովին համապատասխանում է իշխող թիմի դիրքորոշմանը»,-հավելեց Միրզոյանը։
Հիշեցնենք, որ հայկական մամուլում հաղորդագրություններ են հայտնվել այն մասին, որ Հայաստանն ու Ադրբեջանը Մոսկվայում նոյեմբերի 9-ին երկու նոր փաստաթուղթ կստորագրեն։ Առաջինը վերաբերում է 1920-ական թվականներին խորհրդային Գլխավոր շտաբում քարտեզների հիման վրա սահմանների սահմանազատմանն ու սահմանագծամնը, երկրորդը՝ Հարավային Կովկասի տարածաշրջանում հաղորդակցությունների ապաշրջափակումը, տեղեկացնում է News.am-ը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-04-28 19:42
Человеческая халатность стала причиной взрыва в порту Шахид-Раджаи, который находится в 15 км от города Бендер-Аббаса на юге Ирана. К текущему моменту удалось установить виновных, расследование продолжается, сообщил 28 апреля министр внутренних дел республики Эскандер Моамени.
-
2025-04-28 19:40
Адвокаты Рубен Меликян и Вараздат Арутюнян представили прокурору ходатайство о возбуждении уголовного дела против силовиков, избивших активиста Самвела Варданяна после его задержания в апреле 2024 года. Об этом «Инициатива пяти правозащитников» сообщила в Facebook.
-
2025-04-28 19:37
Поскольку у нас есть организация-победитель для Котайкской области, она должна обслуживать населенные пункты области, а транспорт Еревана должен быть выведен. Об этом заявил на встрече с жителями сел Касах и Прошян 28 апреля заместитель министра территориального управления и инфраструктур Армении Армен Симонян.
-
2025-04-28 19:36
Военное вторжение Индии неизбежно, заявил министр обороны Пакистана Хаваджа Мухаммад Асиф.