Ամերիկյան ընկերությունները Հայաստանում բախվում են ուսանողների հմտությունների և գիտելիքների պակասի հետ
Հայաստանում հոկտեմբերի 27-ին մեկնարկել է Digiweek 2021-ը։ Միջոցառման նպատակը, որը կտևի մինչև նոյեմբերի 3-ը և կազմակերպվել է Հայաստանի բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության, Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության և մասնավոր ընկերությունների կողմից, բարձր տեխնոլոգիաների ոլորտի հնարավորությունների շուրջ աշխարհասփյուռ հայությանը համախմբելն է։
Իր ելույթում Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսին նշեց, որ կարևոր է հասկանալ, թե ինչպես բարելավել էկոհամակարգը Հայաստանում գործող բարձր տեխնոլոգիական ընկերությունների համար, ինչպես կարող է Միացյալ Նահանգները նպաստել նորարարությունների խթանմանը և ինչպիսի փորձը կարող է կիսել:
Դեսպանն ընդգծեց պայմանների առկայության անհրաժեշտությունը, մտավոր սեփականության պաշտպանության համար անհրաժեշտ հիմքերի ձևավորումը։ Նա որպես օրինակ բերեց պետության, ակադեմիական հատվածի և բիզնեսի միջև կայացած աշխատանքի համակարգը, որը գոյություն ունի ԱՄՆ-ում։ Նրա խոսքով, երեք բաղադրիչներն էլ իրենց ներդրումն են բերում երկրի բարձր տեխնոլոգիաների ոլորտի զարգացման մեջ։
«Հայաստանի կառավարությունը պետք է ուշադրությունը կենտրոնացնի կրթական համակարգի զարգացման վրա։ Ամերիկյան ընկերությունները Հայաստանում փնտրում են աճի հնարավորություններ, սակայն բախվում են ուսանողների ինժեներական հմտությունների և գիտելիքների պակասին»,- հավելեց Լին Թրեյսին: Դեսպանը հիշեցրեց ուսանողների փոխանակման ծրագրերի մասին, որոնք նաև հայ ուսանողներին են օգնում անհրաժեշտ հմտություններ ձեռք բերել։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Digiweek 2021-ի շրջանակներում կանցկացվի Digitec Expo ցուցահանդեսը, որը կլինի ամենամեծը նախորդներից՝ ավելի քան 1400 ք/մ մակերեսով և ավելի քան 100 ընկերությունների մասնակցությամբ, ինչպես նաև Hyetech Showcase-2021 ցուցահանդեսը: Առաջին անգամ կանցկացվի նաև Digitec Summit-202 համաժողովը, որի ընթացքում աշխարհի առաջատար տեխնոլոգիական ընկերությունների ներկայացուցիչների մասնակցությամբ կքննարկվեն Հայաստանում և աշխարհում բարձր տեխնոլոգիաների ոլորտում առկա խնդիրներն ու մարտահրավերները, տեղեկացնում է News.am-ը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-18 17:06
Президент США Дональд Трамп вновь одержал победу в Конгрессе. Подконтрольная республиканцам Палата представителей в пятницу, 18 июля, приняла закон, который урезает уже утвержденные государственные расходы на иностранную помощь и федеральное финансирование общественных вещательных компаний на миллиарды долларов. Сокращения средств были инициированы Трампом.
-
2025-07-18 17:03
Госрегулятор назначил Романоса Петросяна временным управляющим «Электрическими сетями Армении» в рамках объявленного властями огосударствления компании арестованного бизнесмена Самвела Карапетяна.
-
2025-07-18 17:00
Выступающий за США гроссмейстер Левон Аронян одержал победу над норвежским шахматистом Магнусом Карлсеном на турнире Большого шлема по фристайлу (Freestyle Chess Grand Slam Tour) в Лас-Вегасе.
-
2025-07-18 15:56
Армения может выйти из Организации Договора о коллективной безопасности (ОДКБ) в феврале 2026 года, сообщает онлайн-ресурс hraparak.am, ссылаясь на свои источники.