Փաշինյան․ 2020թ. սեպտեմբերի 25-26-ին ռադիոհետախուզությամբ տվյալ էր ստացվել
Խորհրդարանում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանին հարցրեց՝ երբ է իրեն զեկուցվել, որ պատերազմի շեմին ենք, կամ որ բավական մեծացել է պատերազմի հավանականությունը:
«Շատ կարևոր կլիներ, ոչ միայն ամսաթիվը, այլ նաև ժամերը նշեիք»,- նշեց պատգամավորը:
Փաշինյանի խոսքով՝ այն, որ պատերազմի շեմին ենք, ՀՀ ղեկավարներին զեկուցվել է պարբերաբար, օրինակ՝ 2011թ. Կազանյան փաստաթղթի չստորագրվելուց հետո, և 2018թ-ին իմ վարչապետ դառնալուց հետո ևս եղել են զեկույցներ, որ Ադրբեջանը պատերազմի է պատրաստվում:
«Այս ամբիոնից Սերժ Սարգսյանն էլ է ասել, որ այս պահից ի վեր պետք է սպասել պատերազմի: Երկու իրավիճակ պետք է տարբերել՝ առաջինը, երբ կատարյալ խաղաղ վիճակ է, և հայտնի է դառնում, որ պատերազմ է լինելու, կարմիր լույսերը վառվում են, և երկրորդը, երբ պատերազմը հնարավոր է և անընդհատ հնչում են, որ Ղարաբաղի հարց է լուծվելու ռազմական ճանապարհով, էդ պատերազմի մասին խոսակցությունները սովորական լրահոսի նման մի բան են դառնում: Շատ կարևոր է նաև տեղեկության ֆիլտրումը, որից հետո գնահատական են տալիս ինստիտուտները, թե որքանով է դա հնարավոր: Իմ հիշողության մեջ արձանագրված է, որ սեպտեմբերի 27-ից երկու օր առաջ ռադիոկլանում էր գրանցվել, և արձանագրված մի նախադասություն այդ հարցում շատ վստահելի էր թվացել, բայց դրանից առաջ անընդհատ եղել են տվյալներ, որ պատերազմ է լինելու: Ադրբեջանը 2016թ. պատերազմից հետո էլ այդ ուղեգիծը շարունակել»- ասաց Փաշինյանը:
Հետո վարչապետը սկսեց անդրադառնալ ընդդիմադիր պատգամավորների հնչեցրած տարբեր քննադատությունների:
«Երբ այս դահլիճում խոսվում է Արցախի սուբյեկտայնության նվազման մասին, ես զարմանում եմ, որ դրա մասին «Հայաստան» դաշինքն է խոսում: Կներեք, դուք եք Արցախը դուրս թողել բանակցություններից 1998թ-ին, և դա միջազգայնորեն արձանագրված է, որ ասում եք՝ Արցախի 72%-ն օկուպացված է, բա էդ տարածքը, որ ձեր օրոք բանակցային սակարկման առարկա եք, բա ինչի՞ դրա մասին չէիք ասում: Կներեք, բայց պիտի ասեմ՝ ձեր խմբակցությունն ինչի՞ էր 2010թ. ՀՀ վարչատարածքային օրենքին կողմ քվեարկում, ըստ որի՝ Փելասարի վերևով անցնում է Հայաստանի և Ադրբեջանի սահմանը, դեմ քվեարկեիք: Էս վերջերս մեր մասնագետները շատ ճիշտ բան ասացին՝ ի՞նչ կապ ունի Ադրբեջանի սահմանը, գրեիք, որ ստեղ Շուռնուխ գյուղն ա, և վարչական սահմանն ավարտվում ա ՀՀ պետական սահմանին, ինչի՞ եք գրել Ադրբեջանի պետական սահմանը: 79%-ը… 30 տարի բանակցել են, թե ոնց վերադարձնեն, եկել ու ասում են՝ 79%-ն օկուպացված ա: Մի անգամ դրա մասին հայտարարություն արել ե՞ք, բա էդ ինչի՞ չեք ասել, որ, ըստ ձեզ, դավադրություն ա կազմակերպված, իշխանությունները բացահայտ ասել են դրա մասին: Մեզ մեղադրում եք, թե ինչի պատերազմը չենք կանգնեցրել, բա դուք չգիտե՞ք, որ պատերազմը կանգնեցնելու գինն էդ բոլոր տարածքները վերադարձնելուն համաձայնություն տալն էր, առաջիկայում փաստերը կբացահայտվեն և կտեսնենք՝ ավելի շուտ կանգնեցրել եք, թե չէ: Կամ որ ամսի 19-ին ձեր խմբակցության՝ հիմա ԱԺ փոխնախագահը, որ ասում էի՝ այ էս գնով գնում եմ պատերազմը կանգնեցնելու, ինչի՞ էին ասում՝ վայ, բա տենց ո՞նց կլինի, և այլն: Եթե դուք հիմա ասում եք, որ Արցախի Հանրապետության 72%-ն օկուպացված ա, և մենք տվել ենք, ուրեմն դուք 1998թ-ից մինչև 2016թ-ը ձեր կուսակցությունը կոնկրետ բանակցելիս ա եղել հայրենիքի 72%-ը հանձնելու մասին, կոալիցիա չեք եղե՞լ: Կամ որ եկել, սուբյեկտայնության մասին եք խոսում, բա 1998թ-ին որ իշխանության էիք գալիս, Ղարաբաղին բանակցություններից դուրս թողնելու ժամանակ դա Արցախ չէ՞ր, հայրենիք չէ՞ր, բանտից թարմ դուրս էիք եկել, իշխանության էիք հասնում, Ղարաբաղի մասին մոռացել էի՞ք: Դավադրություն հա դավադրություն, հերիք եղավ, բոլ եղավ:
Հարցեր եք տալիս՝ իմանալով, որ դրանց դռնբաց ռեժիմով պատասխանել դժվար ա: Ասում եք՝ նստենք, խոսանք, ես էլ ասում եմ՝ եկեք, ու երաշխավորում եմ, որ լրիվ ուրիշ խոսակցություն կլինի, ուրիշ տոներով: Ընդդիմադիր երկու խմբակցություններին հրավիրում եմ հանդիպման ամբողջ կազմով»,- հայտարարեց Փաշինյանը:
«Ասում եք՝ տարբեր փուլերում պատերազմի հավանականության մասին եղել են տեղեկություններ, իսկ դրանք վերջնարդյունքում վերլուծության են ենթարկվում, գնահատվում են ռիսկերը, ինչը ենթադրում եմ պետական կառավարման համակարգը և Զինված ուժերը համապատասխան վիճակի բերելը: Եթե սեպտեմբերի 25-ին ռադիոհետախուզությամբ ունեցել եք նման տեղեկատվություն, Ադրբեջանում էլ համատարած մոբիլիզացիա էր իրականացվում, թուրքերի հետ զորավարժություններ: Ինչու՞ Հայաստանն ու Արցախն ապահովագրելու պետական կառավարման համակարգն ու ԶՈւ-ն պատրաստվածության վիճակի չեք բերել»,- երկար դադարից հետո արձագանքեց Աբրահամյանը:
Փաշինյանն էլ պատասխանեց որ Զինված ուժերը գործում են ըստ կիրառման պլանի:
«Կիրառման պլան կա, այնպես չէ, որ սուբյեկտիվ ցանկությամբ է դա արվում, կան ընթացակարգեր, որոնք պետք է կիրառվեն: Ես ինքս էլ եմ ունեցել էդպիսի գնահատական, ինձ էլ են դա հայտնել, ես էլ կիսել եմ»,- ասաց Փաշինյանը, տեղեկացնում է News.am-ը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-10 20:01
МИД Армении выразил соболезнования в связи со стрельбой в школе в австрийском Граце.
-
2025-06-10 20:00
Информированный источник РИА Новости заявил, что в связи с реакций МИД Азербайджана на высказывание помощника президента РФ Владимира Мединского по Карабаху в России рассчитывают на признание Азербайджаном новых российский регионов и Крыма.
-
2025-06-10 19:57
Антикоррупционный суд отменил подписку о невыезде в отношении третьего президента Армении Сержа Саргсяна, частично удовлетворив ходатайство адвокатов Рубена Акопяна и Амрама Макиняна.
-
2025-06-10 19:54
Вторая группа российских военнослужащих возвращена с подконтрольной киевскому режиму территории в рамках достигнутых на прошлой неделе в Стамбуле договоренностей. Об этом сообщает оборонное ведомство России.